ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան բարեգործական հիմնադրամի միջև այսօր կնքվել է մտադրությունների հուշագիր՝ Օդեսայում Ուկրաինա-հայկական միջազգային դպրոց (ՈՒՀՄԴ) հիմնելու վերաբերյալ:Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հեռավար, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերգհիյ Շկարլետը և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Սարդարյանը: Ըստ հուշագրի` կողմերը հետամուտ են լինելու ապահովել Ուկրաինայում գործող հայ համայնքի ներկայացուցիչների հայեցի կրթությունը` իրականացնելով հայերենի, հայոց պատմության և մշակույթի դասավանդում: ԿԳՄՍ նախարարը կարևորել է Օդեսայում hայկական միջազգային դպրոցի հիմնումը և նշել, որ հուշագիրը կնպաստի համատեղ ջանքերով կրթական ու մշակութային գործունեության կազմակերպմանը: «Համագործակցությունը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի նոր զարգացումների համար և արդյունավետ հարթակ կլինի երկու երկրների ուսումնական հաստատությունների միջև մասնագիտական երկխոսությունը խթանելու առումով։ Կրթության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի փորձառությունն արդյունավետ կօգտագործվի ուսումնակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման գործընթացում՝ հիմք ստեղծելով դրանց հետագա ընդլայնման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերգհիյ Շկարլետը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար` հույս հայտնելով, որ ապագայում հայ-ուկրաինական համագործակցությունը կներառի նոր նախաձեռնություններ: Ուկրաինայի կրթության և գիտության նախարարը հանդիպման ընթացքում կարևորել է նաև կառույցի համագործակցությունը Հայաստանի ուսումնական հաստատությունների հետ:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55