Անդամ երկրներում ժողովրդավարական չափանիշները պահպանելու Եվրամիության ջանքերը սպառնում են մասնատել դաշինքը: Այս մասին հայտարարել է Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը՝ քննադատելով Հունգարիային ֆինանսապես պատժելու ԵՄ-ի ջանքերը՝ օրենքի գերակայության չափանիշների ենթադրյալ խախտման համար, հայտնում է AP լրատվական գործակալությունը։ Այդ մասին Միլանովիչը հայտարարել է Բուդապեշտում իր հունգարացի գործընկեր Կատալին Նովակի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ ԵՄ-ն չափից շատ է ընդլայնում իր լիազորությունները անդամ երկրների նկատմամբ՝ ասելով, որ այդքան վերահսկողությունը արագացրել է Brexit-ը։ Նա նշել է, որ ԵՄ-ն չպետք է դառնա «Եվրոպայի Միացյալ Նահանգներ», եւ հավելել, որ Հունգարիայի նկատմամաբ ԵՄ ընթացակարգերը, որոնց շրջանակում սառեցվել է միլիարդավոր եվրոների ֆինանսավորումը Բուդապեշտին՝ կոռուպցիայի եւ օրենքի գերակայության խնդիրների պատճառով, սպառնում է ոչնչացնել ԵՄ-ն: «Նման մոտեցումը (ԵՄ-ի եւ Հունգարիայի միջեւ) խորապես նյարդայնացնում է», - ասել է նախագահը՝ զգուշացնելով, որ «այսօր դա Հունգարիան է, վաղը դա կլինի ավելի մեծ երկիր, որին պետք է «դաս տալ»: Միլանովիչն ասել է, որ ինքը, ինչպես Հունգարիայի կառավարությունը, չի աջակցում Մոսկվայի դեմ պատժամիջոցներին եւ ուկրաինական հակամարտությունը որակել է որպես Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխհարաբերությունների պատերազմ: «Խնդիրն այն է, թե որքան վնաս (պատժամիջոցներ) կհասցնեն մեզ։ Սա վնաս է Եվրոպային», - ասել է Միլանովիչը․ «Մեզ հաջողվեց մերձեցնել Ռուսաստանին եւ Չինաստանին։ Ո՞ւմ շահերից է դա բխում։ Ես ստիպված եմ լինելու պատասխանել այս բոլոր հարցերին, հատկապես նրանց, ովքեր իմ անունից կայացնում են այս որոշումներն են։ Պատասխան եմ պահանջում»:
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47