Առաջիկա երկու-երեք շաբաթները կորոշեն Ուկրաինայի շուրջ իրադարձությունների հետագա զարգացումը։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն այս կարծիքն Է հայտնել այսօր իսպանական El Mundo թերթում հրապարակված հարցազրույցում։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից
«Հաջորդ երկու-երեք շաբաթները վճռորոշ են պատերազմի և խաղաղության համար: Այն, ինչ տեղի կունենա 2023 թ.-ին, և շատ բան կախված է առաջիկա շաբաթներից, կորոշի մեր ապագան», – ասել է Միշելը:
Այդ կապակցությամբ Եվրոպական խորհրդի ղեկավարը հորդորել է շարունակել աջակցություն ցույց տալ և անհրաժեշտ օգնություն տրամադրել Կիևին:
Միևնույն ժամանակ Financial Times պարբերականին տված հարցազրույցում Միշելը նշել է, որ ԵՄ-ն շահագրգռված է Ուկրաինային աջակցելու համար ռուսական ակտիվներն օգտագործելու հարցում: Նա ակնկալում է, որ Եվրամիության երկրների ղեկավարները «նոր թափ կհաղորդեն» Ուկրաինային աջակցելու համար Ռուսաստանի Բանկի սառեցված ակտիվներից միջոցներ ուղղելու վերաբերյալ քննարկումներին։ Միշելի խոսքով՝ գոյություն ունի «մեծ քաղաքական շահագրգռվածություն առաջընթացի հասնելու և այդ հարցը լուծելու համար»։
«Դա պետք է արվի իրավական սկզբունքներին համապատասխան», – ընդգծել է քաղաքական գործիչը:
Ըստ Եվրահանձնաժողովի տվյալների՝ ԵՄ երկրները սառեցրել են ՌԴ Կենտրոնական բանկի 300 միլիարդ եվրոյի ակտիվներ և ռուսաստանցի գործարարների՝ մինչև 20 միլիարդ եվրոյի ակտիվներ:
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47