Հունվարին Մեծ Բրիտանիայի մասնավոր հատվածում տնտեսական ակտիվությունն ընկել է վերջին երկու տարվա ամենաարագ տեմպերով։ Ձեռնարկությունները աճի դանդաղման պատճառ համարում են Անգլիայի բանկի տոկոսադրույքները, գործադուլները եւ սպառողական թույլ պահանջարկը։ Գնման մենեջերների S&P Global/CIPS ինդեքսը (PMI) դեկտեմբերին 49,0-ից իջել է մինչեւ 47,8, ինչը տնտեսագետների կանխատեսումների ամենացածր շեմն է Reuters-ի հարցման մեջ եւ ամենացածր ցուցանիշը 2021 թվականի հունվարից: 50-ից ցածր ցուցանիշները վկայում են արտադրության անկման մասին: Անկումը հակադրվել է եվրոգոտում գործարար ակտիվության աննշան աճին: «Հունվարին սպասվածից թույլ PMI ցուցանիշները ընդգծում են ռեցեսիայի մեջ ընկնելու Մեծ Բրիտանիայի ռիսկը»,- ասել է S&P Global-ի գլխավոր տնտեսագետ Քրիս Ուիլյամսոնը: Այս ամսվա սկզբին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի տնտեսությունն աճել է նոյեմբերին՝ նվազեցնելով արտադրության երկու եռամսյակ անընդմեջ անկման հնարավորությունը՝ Եվրոպայում ռեցեսիայի լայնորեն օգտագործվող սահմանումը: Սակայն այս տարի արտադրության լայնորեն սպասվող անկումը ճնշում կգործադրի Անգլիայի բանկի դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի (MPC) վրա, քանի որ այն դիտարկում է, թե որքանով էլի կարելի է բարձրացնել տոկոսադրույքները փետրվարի 2-ին: Ֆինանսական շուկաները ակնկալում են, որ կենտրոնական բանկը հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի տոկոսադրույքները 3,5%-ից կբարձրացնի մինչեւ 4%, որպեսզի հաղթահարի երկնիշ գնաճը, եւ մինչեւ այս տարվա վերջը մինչեւ 4,5%: Ֆինանսների նախարար Ջերեմի Հանթը մարտի 15-ին պետք է հայտարարի աճը խթանող միջոցառումների մասին, սակայն երեքշաբթի ավելի վաղ հրապարակված տվյալները ցույց են տվել, որ դեկտեմբերին փոխառությունների անսպասելիորեն մեծ թռիչք է գրանցվել, ինչը սահմանափակել է նրա հնարավորությունները: Տնտեսագետներն ասում են, որ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կորցնում է թափը, մինչդեռ Եվրամիության գործընկերները կարծես թե թափ են հավաքում: Ֆունտ սթեռլինգը եվրոյի եւ դոլարի նկատմամբ էժանացել է մոտ 0,5%-ով։ Մեծ Բրիտանիան նույնպես գործադուլների ալիքի մեջ է, քանի որ երկաթուղային աշխատողները, բուժքույրերը, շտապօգնության վարորդներն ու ուսուցիչները ավելի բարձր աշխատավարձեր են պահանջում: PMI-ի տվյալները ցույց են տվել, որ ձեռնարկությունների կողմից գանձվող գները 2021 թվականի օգոստոսից ամենադանդաղ տեմպերով են աճել, թեեւ աճը պատմական չափանիշներով դեռ թափով է եղել:
09:33
09:24
09:17
09:01
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02