ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզում մի քանի անձանց կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության, իրացման դեպքի հանգամանքները: ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 50-ամյա տղամարդը, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջը, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել է զգալի չափերի չհասնող 0.61 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի, ինչպես նաև զգալի չափերի 0.17 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։ Նախնական պայմանավորվածության համաձայն, 2022 թվականի ապրիլի 26-ին՝ օրվա տարբեր ժամերի, Էջմիածին քաղաքում, մի դեպքում քաղաքային հրապարակում, մեկ այլ դեպքում՝ դպրոցներից մեկի մոտակայքում 10.000-ական ՀՀ դրամի դիմաց ապօրինի իրացրել է 23 և 42-ամյա տղամարդկանց: Հիշյալ թմրամիջոցները նույն օրը հայտնաբերվել և վերցվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից՝ վերջիններիս անձնական խուզարկությամբ:
Ընդ որում, ըստ վարույթում առկա տվյալների՝ 23-ամյա երիտասարդը կախվածություն է ձեռք բերել 50-ամյա տղամարդուց անհատույց տարբերակով մի քանի անգամ թմրանյութ ստանալու և օգտագործելու հետևանքով, որից հետո էլ վերջինիցս գնել է վերոնշյալ թմրամիջոցը։
Բացի այդ, Երևան քաղաքում 50-ամյա տղամարդը առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար, ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի՝ 0.25 գրամ քաշով «մեթամֆենտամին» տեսակի թմրամիջոց, որից հետո այն տեղափոխել է Էջմիածին քաղաք, որտեղից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկելու ընթացքում գրպանից գետնին է նետել այն, որը նույն օրը իր մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է:
Մեկ այլ օր, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկվելով ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին, նրա մոտ անձնական խուզարկությամբ վերարկուի աջ գրպանում, ինչպես նաև ներքնազգեստի վրա կարված կտորե գրպանում հայտնաբերվել է խոշոր չափերի՝ 0.6 գրամ քաշով «մեթամֆենտամին» տեսակի՝ անհայտ անձից, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար ապօրինի ձեռք բերված և պահված թմրամիջոց:
Ձեռք բերված փաստերի հիման վրա 50-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1 մասով (2 դրվագ), որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1 մասին և 268-րդ հոդվածի 1 մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1 մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
23 և 42-ամյա տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1 մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1 մասին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, երեք անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32