ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Երեկ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված էր նաև հանդիպում-քննարկում ՀՀ ԱԳ, այսպես կոչված, նախարար Արարատ Միրզոյանի հետ: Հատկանշական էր, որ այդ հանդիպումն իրականացվեց փակ ձևաչափով և մեզ հասանելի է միայն Արարատ Միրզոյանի ելույթի սղագրությունը, որ տեղադրված է ԱԳՆ պաշտոնական կայքում: Ցավոք, եվրոխորհրդարանականների հետ հարցուպատասխանի հատվածը հրապարակված չէ, ինչը, իհարկե, բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տալիս: Բայց այս գրառմանս առիթը դա չէ. ծանոթանալով Արարատի ելույթին՝ աչք ծակեց այն հատվածը, որտեղ Արարատ Միրզոյանն առաջին անգամ խոստովանում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններն Արցախի հարցից տարանջատելու առաջարկն արել է Ադրբեջանը և պաշտոնական Երևանը համաձայնել է Ադրբեջանի այդ առաջարկին: Դեռևս ամիսներ առաջ և առ այսօր մենք աղաղակում էինք այն մասին, որ այդպիսի տարանջատում իրականացնել չի կարելի, որ չի կարելի Արցախին թողնել Ադրբեջանի հետ դեմ-հանդիման, որ այդպիսի բանակցային մարտավարությունն Արցախին դավաճանելու հերթական դիվանագիտական արարն է և չի բխում Հայաստանի և Արցախի շահերից: Իշխանության ոհմակի ներկայացուցիչներն այդ գաղափարը սկզբից ներկայացնում էին որպես սեփական նախաձեռնություն՝ ամիսներ առաջ Արմեն Գրիգորյանի, Նիկոլ Փաշինյանի և այլ մանր-մունր ուսապարկերի շուրթերով, հետո փորձում էին ակնարկել, որ այդպիսի մարտավարություն են որդեգրել, քանի որ կա միջազգային խաղացողների նման նախատրամադրվածություն: Եվ ահա, վերջապես, երեկ Արարատ Միրզոյանը խոստովանեց այն, ինչի մասին կռահում էինք բոլորս։ Պաշտոնական Երևանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, շարունակում է պարել Իլհամ Ալիևի տրամբոնի տակ: Եւ բնականաբար այդ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական պորտապարը, որ իրականացնում է Նիկոլը, արվում է Հայաստանի, հայ ժողովրդի երկարաժամկետ շահերի հաշվին»։
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47