ARM | RUS |

Արման Ղուկասյան. Հակառուսականության պիկը լինելու է 2023-ին, հետևանքները լինելու են վտանգավոր

25.01.23 | 15:57

«Մեր երկրում 2022 թվականը բավականին ակտիվ էր հայ-ռուսական հարաբերությունների շուրջ տեղեկատվական հոսքերի առումով։ Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ օրակարգը շարունակում է մնալ հայաստանյան տեղեկատվական դաշտի թոփ թեմաներից մեկը»,-«Հայելի» ակումբում հայտարարեց քաղաքագետ, «Ժողովրդի ձայն» միջազգային փորձագիտական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը։

Նրա խոսքով, հայ-ռուսական հարաբերությունները ենթարկվում են լուրջ մանիպուլյացիաների, հանրությունը չի ստանում օբյեկտիվ տեղեկատվություն դրանց վերաբերյալ, հետևաբար տեղյակ չէ տարածաշրջանում Ռուսաստանի դերի, նրա կատարած գործառույթների մասին։ «Ժողովրդի ձայն» կենտրոնը մոնիթորինգ է իրականացրել հայ-ռուսական հարաբերությունների շուրջ հրապարակումների, հայտարարոթյունների վերաբերյալ, արդյունքները ներկայացրել զեկույցում։

«Դրանում նշել ենք մի քանի ուղղություններ, որոնք մանիպուլյացիաների հիմնական թեմաներ են դառնում, օրինակ, հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգը, վերջերս անընդհատ շրջանառվող միութենական պետության թեման , հաջորդը՝ «Զանգեզուրի միջանցքի», ՀԱՊԿ-ի, հայ-ադրբեջանական թեմաներն են»,-թվարկեց բանախոսը։

Ղուկասյանը հիշեցրեց՝ անգամ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանին ստիպում են դառնալ միութենական պետության անդամ, սակայն ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարեց, որ նման առաջարկ Հայաստանը չի ստացել Ռուսաստանի կողմից։ «Ստացվում է, որ ԱԽ քարտուղար հանդիսացող Արմեն Գրիգորյանը հայտնում է տեղեկություն, որը հիմնավորում չունի, հետո հերքվում է վարչապետի կողմից։ Ի՞նչ է սա, եթե ոչ միտումնավոր մանիպուլյացիա։ Ընդհանրապես միութենական պետության վերաբերյալ կան լուրջ մանիպուլյացիաներ։ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանին նման առաջարկ չի եղել, մինչդեռ նրա ընտանեկան թերթի վստահելի աղբյուրը, գիտեք, գրում է, որ Հայաստանին ստիպում են, ճնշում են, որ մտնի միութենական պետության կազմի մեջ, անգամ գրում են, որ Ռուսաստանն է Ադրբեջանին ասում, որ պրովոկացիաներ անի Հայաստանի նկատմամբ»,-ասաց նա։ Ղուկասյանը, վկայակոչելով կենտրոնի մոնիտորինգի արդյունքները, նշեց՝ հաճախ շահարկվում է նաև «Զանգեզուրի միջանցք»-ի թեման, ըստ որի, Մոսկվան ցանկանում է վերահսկողություն սահմանել դրա վրա։ «Դեռ հարց է, ով է շահագրգռված, որ այդ միջանցքը լինի, քանի որ հենց հիմա Սյունիք գալիս են Եվրոպայից դիտորդներ, որոնք ախորժակ ունեն միջանցքի հետ կապված։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մի կողմից մեղադրում է Ռուսաստանին, որ իբր միջանցք է ուզում, մյուս կողմից տալիս են հնարավորություն՝ Սյունիքում հայտնվելու եվրոպական դիտորդական խմբերի, որոնք հայտարարել են, որ խմբերում կարող են ընդգրկվել նաև երրորդ երկրներ։ Հարց, որո՞նք են այդ երրորդ երկրները»,-ասաց կենտրոնի փորձագետը։ Ըստ նրա, այս ամբողջ մանիպուլյացիայի հիմնական նպատակը ղարաբաղյան կարգավորման հարցում ռուսական միջնորդության նկատմամբ հայ հասարակության բացասական վերաբերմունքի ձևավորումն է և այս գործընթացում արևմտյան միջնորդության դրական ֆոն ստեղծելը։ Հաջորդ թեման, որը մանիպուլյացիաների է ենթարկվում, Ղուկասյանի խոսքով, Հայաստանի անդամակցությունն է ՀԱՊԿ-ին։ «Այո, ՀԱՊԿ-ից կան դժգոհություններ, այո, ՀԱՊԿ-ն ունեցել է դիրքորոշում, որը մեզ չի բավարարել, բայց այս իշխանության ու դրսից սնվող անհատների միջոցով հանրությունը ստացավ տպավորություն, որ ՀԱՊԿ-ը ոչնչի պատրաստ չէ մեզ համար։ Մինչդեռ ՀԱՊԿ-ը պատրաստ է ուղարկել մոնիտորինգային խումբ, ոչ ոք չի ասում, որ Փաշինյանը հրաժարվեց դրանից, փոխարենն ընդունեց ԵՄ նմանատիպ ծառայությունը»,-ասաց բանախոսը՝ հիշեցնելով, որ Փաշինյանի որոշմամբ չեղարկվել են Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները։ Նա կարծում է, որ զորավարժություններն ու դրանց մասնակցելու նպատակով Հայաստան եկող խմբերը կարող էին բարենպաստ վիճակ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանին։ «Մենք գիտենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան հաճախ են համատեղ զորավարժություններ անցկացնում։ Մենք գիտե՞նք, թե դրանց ավարտից հետո ինչքան թուրքական զորք ու զինվոր է մնացել Ադրբեջանում։ Հիմա հարց եմ տալիս, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը մերժեց ՌԴ ծառայությունն ու ընդունեց ԵՄ ծառայությունը։ Մենք հարց տվե՞լ ենք, թե ԵՄ դիտորդներին ընդունելն ի՞նչ դիրքորոշում է առաջացնում Իրանի մոտ, որի համար Արևմուտքը լուրջ հակառակորդ է»,-հարցեր հնչեցրեց Ղուկասյանը։ Նրա տեղեկություններով, Իրանի իշխանությունները Հայաստանին դժգոհություն էին հայտնել, երբ ավելի վաղ երկու ամիս ժամկետով Հայաստան էր եկել ԵՄ դիտորդական խումբը, մինչդեռ խումբն այսօր գալիս է երկու տարով, միաժամանակ խմբի նպատակները «լղոզված են», չի բացառվում նրանց միջամտությունը Հայաստանի ներքին գործերին, ներքաղաքական կյանքին։ Ղուկասյանի գնահատմամբ, Հայաստանում հակառուսական հայտարարությունների ու տրամադրությունների տարածումը հնարավոր է դարձել, քանի որ դրան աջակցում են Հայաստանի իշխանությունները, իսկ Նիկոլ Փաշինյանն ունի լղոզված դիրքորոշում. «Գնում է Ռուսաստան, ասում է՝ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, գալիս է Հայաստան ու վարում է հակառուսական քաղաքականություն, ինչը մեզ բերելու է լուրջ ցնցումների, որի նշաններն արդեն երևում են։ Սրա պատասխանատվությունը կրելու է Նիկոլ Փաշինյանը, որի թիմակիցները բացահայտ վարում են հակառուսական քաղաքականություն»։ Քաղաքագետը համարում է, որ Հայաստանը չի կարող գնալ ոչ հակառուսական, ոչ հակաամերիկյան, ոչ հակաեվրոպական, ոչ հակաիրանական ճանապարհով, դրանցից յուրաքանչյուրը բերելու է ցնցումների, վտանգավոր հետևանքների։ «Հակառուսականության պիկը լինելու է 2023-ին, կրկնում եմ, հետևանքները լինելու են վտանգավոր»,-ասաց բանախոսը՝ ավելացնելով, որ Ռուսաստանին այլընտրանքը լինելու է Թուրքիան, կոչ անելով, որ հասարակությունը չտրվի ապատեղեկատվությանը։

Աղբյուր` Panorama.am


Մկրտիչ Սրբազանի կալանքը վերացվել է, կիրառվել է տնային կալանք

Մկրտիչ Սրբազանի կալանքը վերացվել է, կիրառվել է տնային...

15:28

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկանծուն Սամվել Կարապետյանն է (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկանծուն Սամվել Կարապետյանն է...

15:03

ՔԿ ղեկավարն ու ՄԹ դեսպանը քննարկել են փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը

ՔԿ ղեկավարն ու ՄԹ դեսպանը քննարկել են փորձագետների ներգրավման...

16:42

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման...

16:23

ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին. դեսպանատուն

ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին....

16:09

«Niva»-ն կողաշրջվել է առվակի մեջ. տուժածներ չկան

«Niva»-ն կողաշրջվել է առվակի մեջ. տուժածներ չկան

15:45

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոբերտ...

15:23

Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ. վաղը կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը

Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ. վաղը կհայտարարվի կուսակցության...

14:49

Քննարկվել են կառուցապատողների սնանկության դեպքերին վերաբերող կարգավորումները

Քննարկվել են կառուցապատողների սնանկության դեպքերին վերաբերող...

14:22

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն...

14:04

Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի 15-ը

Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի...

10:48

Ցեղասպանության միջազգային ճանաչման հիմքում երկար տարիներ դրված է եղել պատմական փաստերի հերքումը. Աբրահամյան

Ցեղասպանության միջազգային ճանաչման հիմքում երկար տարիներ դրված է եղել պատմական փաստերի հերքումը....

10:24

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու բեռնատարը. կա 1 զոհ, 1...

10:03

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել է երեք մեքենա

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել է երեք մեքենա

09:18

Այսօրվա հոսանքազրկվող հասցեները

Այսօրվա հոսանքազրկվող հասցեները

09:02

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ Գալստյան

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ...

19:02

Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով

Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե...

18:44

Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը

Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր...

18:27

Գերիների և անհետ կորածների հարցը պետությունը պետք է դարձնի առաջնային օրակարգ, պատվի հարց. Աբրահամյան

Գերիների և անհետ կորածների հարցը պետությունը պետք է դարձնի առաջնային օրակարգ, պատվի հարց....

18:03

Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է ստացվել

Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է...

17:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47