Սլովակիան պատրաստ է «անհապաղ» 30 T-72 տանկ ուղարկել Ուկրաինա՝ պայմանով, որ դրա դիմաց կարող է արեւմտյան տանկեր ստանալ, չորեքշաբթի ասել է պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը, հայտնում է Reuters-ը։ Նա նշել է, որ Սլովակիան անցյալ տարի խորհրդային ժամանակաշրջանի BVP-1 հետեւակի մարտական 30 մեքենա է ուղարկել Ուկրաինա այն բանից հետո, երբ Գերմանիան համաձայնել է Սլովակիային 15 Leopard 2 տանկ մատակարարել՝ դրանց փոխարինելու համար։ «Մենք դեռ ունենք 30 T-72 տանկ, եւ մենք պատրաստ ենք դրանք անհապաղ Ուկրաինա ուղարկել, նույնիսկ վաղը, եթե հնարավոր լինի դրա դիմաց արեւմտյան՝ Leopard կամ ցանկացած այլ տանկ ստանալ»,- ասել է Նադը։ Նադիի խոսքով՝ Սլովակիային ՆԱՏՕ-ի չափանիշներով մոտ 43 տանկ անհրաժեշտ կլինի, իսկ Գերմանիայից 15 տանկ ստանալուց հետո ընդհանուր առմամբ կունենա 45 տանկ։ Նրա խոսքով, Բրատիսլավան արդեն ստացել է մեկ Leopard տանկ եւ ակնկալում է ամսական երկու տանկ ստանալ մարտ ամսից։ Անցյալ տարի Սլովակիան նաեւ ութ հրետանային Zuzana հաուբից է մատակարարել Ուկրաինային եւ աշխատում է եւս 16 զենքի արտադրության վրա, որոնց համար վճարելու են Դանիան, Գերմանիան եւ Նորվեգիան։ Նադն ասել է, որ Ուկրաինայի կառավարությունը եւս 11 հաուբից գնելու հայտ է ներկայացրել, եւ պայմանագրեր են կնքվել: Սլովակիան նաեւ օգնում է Ուկրաինային զինվորների պատրաստման հարցում։ Նախարարի խոսքով՝ անցյալ տարվա հոկտեմբերից երկրում մոտ 200 ուկրաինացի զինվոր է պատրաստվել մեխանիկացված հետեւակի համար։
09:33
09:24
09:17
09:01
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02