«ԼՂ բնակչությանն իրենց տներից արտաքսելը Ադրբեջանի միակ նպատակը չէ: Այս սադրիչ գործողություններով, Ադրբեջանը նաև նպատակ ունի խափանել խաղաղության օրակարգը, բանակցային գործընթացը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում»,-կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Ասելով, որ Լաչինի միջանցքի փակումը և Արցախի ժողովրդին հումանիտար ճգնաժամի առաջ կանգնեցնելը բոլորը էմոցիոնալ են տանում, Փաշինյանը խոսեց իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունից, խաղաղության օրակարգին հակասող գործողությունների և բառապաշարի բացառումից՝ հատկապես պետական իշխանության ներկայացուցիչների կողմից: «Որևէ սադրանքով մեզ հնարավոր չպետք է լինի շեղել այս օրակարգից: Պետք է շարունակել մեր համատեղ ջանքերը: Համատեղ ասելով՝ նկատի ունեմ իշխանությանը, ընդդիմությանը, քաղաքացիական հասրակությանը, հայաստանյան և սփյուռքի անհատներին և կազմակերպություններին՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության նկատմամբ կատարվող ոտնձգությունների վրա միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնելու ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:
Նա նաև շնորհակալություն հայտնեց այն երկրներին և կազմակերպություններին, որոնք օբյեկտիվ են արտահայտվում ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարելով, որ Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրությանը համոզել, որ միջանցքն իրականում փակ չէ, իսկ հայկական կողմը փաստեր է ներկայացնում նրա փակ լինելու մասին, Նիկոլ Փաշինյանը հավելեց.
«Կարծում եմ, որ հենց այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է և մենք հետրևողականորեն պետք է աշխատենք այս ուղղությամբ»: ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը նաև հայտարարեց, որ տարածաշրջանի խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և հայկական կողմն առաջնորդվելու է այդ տրամաբանությամբ՝ որքան էլ հասկանալի լինեն դժվարությունները և բարդությունները:
Աղբյուր` Panorama.am
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32