«Նախագծի նպատակը խաչմերուկներում խցանումներից խուսափելը, հետիոտների համար անցուղիների անվտանգ դարձնելը և մի շարք այլ կարգավորումներն են»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով կառավարության հերթական որոշումը: Նախարարն ասաց, որ որոշմամբ նաև Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրական ակտերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ ապահովելով ճանապարհային երթևեկության կազմակերպման միասնական կանոնակարգումը։
Ըստ Գնել Սանոսյանի՝ 5 խումբ փոփոխություններ են արվում, որոնցից մեկով ճանապարհային նոր նշաններն են ներդրվելու: Նա տեղեկակցրեց, որ անկյունագծային հետիոտնային նշանն է ավելացնվում այն խաչմերուկների համար, որտեղ ժամում 900 մարդուց ավել է անցնում փողոցը և դրանով մեքենաները բոլոր 4 կողմերից կանգնելու են, իսկ հետիոտները ոչ միայն ուղիղ, այլև անկյունագծերով են անցնում խաչմերուկը: Նախագծով նաև էլեկտրամոբիլների լիցքավորման վայրի նշան է ստեղծվել, ինչպես նաև՝ վարորդների համար մի քանի ծառայությունների վայրն հուշող համատեղ ճանապարհանշան: Նախարարի խոսքով՝ արագընթաց և այլ ճանապարհների խաչմերուկներում, եթե կան անկյունային շինություններ, որոնք փակում են վարորդների տեսադաշտը, տեղադրվելու է անկյունային կանգառ նշանը, որպեսզի վթարներից խուսափեն:
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության նպատակն է անընդհատ թարմացնել նորմատիվ-իրավական ակտերը և կարգավորումներ մտցնել այս ուղղությամբ»,-ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և տեղեկացրեց, որ նախագծի շուրջ աշխատել ենն ՆԳՆ և այլ գործընկերների հետ: «Երկրում պետք է լինեն ստանդարտներ, և դրանք պետք է գործեն: Մենք պետք է արձանագրենք, որ ինստիտուտների կայացումն է այն բոլոր պրոբլեմների լուծումը, որ մենք ունենք»,-իր հերթին ասաց Նիկոլ Փաշինյանը և Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին առաջարկեց ներկայացնել ճանապարհատրանսպորտային պատահարների նոր վիճակագրությունը: «2019-2022 թվականի կտրվածքով ճանապարհատրանսպորտային պատահարների, ինչպես նաև դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թիվն առավելապես նվազել է 2022 թվականին: Եթե 2019 թվականինց մինչև 2021 թվականը, բացառությամբ համավարակի ժամանակահատվածի, ճանապարհատրանպորտային պատահարների քանակն աճել է միջինը 15 %-ով, իսկ զոհերի թիվը՝ միջինը 4 %-ով, ապա 2022 թվականին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազում»,-ասաց Ղազարյանը: Նրա խոսքով՝ 2019 թվականի համեմատությամբ 2022 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 419-ով կամ 10,2 %-ով, 2022 թվականին 4308, 2019 թվականին 4799, վիրավորները 646-ով կամ 9,5 %-ով, զոհերի թիվը 20-ով կամ 5,9 %-ով, իսկ 2022 թվականին՝ 321, 2019 թվականիի 341-ի դիմաց: «Չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի ընթացքում 22 825-ով ավելացել են նոր հաշվառված տրանսպորտային միջոցների թիվը, այնուհանդերձ, ձեռնարկված միջոցառումների 2021 թվականի համեմատությամբ 295-ով կամ 6,4-ով նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ 4604-ը 4309-ի դիմաց»,-հայտարարեց նախարարը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32