«Զոհվածների ծնողների հարցը՝ իրենց ուզած ձևով ասպարեզ է բերում Աննա Փաշինյանը՝ թեյի հրավիրելով, տները գնալով»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց քաղաքագետ Արմինե Ադիբեկյանը՝ հավելելով.
«Ձևավորել է իրենց մերձավոր զոհվածների ծնողների խումբ, նրանց դարձրել է այցեքարտ և պարբերաբար գնում է նրանց տները, թեյ է խմում, հրավիրում է իր մոտ և փորձում ցույց տալ, որ պետությունն այդ մարդկանց մասին հոգ է տանում և լուսաբանում է նրանց»: Անդրադառնալով իրողությանը, որ հունվարի 28-ին Եռաբլուրում զոհվածների ծնողների բողոքի ակցիան Հանրային հեռուստատեսությամբ չլուսաբանվեց՝ Ադիբեկյանն ասաց, որ Աննա Հակոբյանը հազարավոր զոհերի, պարտության և տարածքների կորստի հարցը նման ձևով է պարբերաբար բերում ասպարեզ և այդ հիշողությունը տաք է պահում:
Նա կարծիք հայտնեց, որ, բողոքի ակցիաները չլուսաբանելով, 44-օրյա պատերազմում պարտության մեղավորներին մոռացության մատնել չի հաջողվել և չի էլ հաջողվելու: «Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի Եռաբլուր գնալուն, ասեմ, որ մարդը պադոշ է: Նա չի հասկանում, որ պետք չէ գնալ, չնայած մյուս կողմից էլ հասկանում է, որ չի էլ կարող չգնալ, եթե չգնա, կասեն՝ ըհը չգնաց: Այստեղ նա հայտնվում է ծուղակի մեջ՝ գնա՝սխալ է, չգնա՝ սխալ է»,-նկատեց բանախոսը: Անդրադառնալով Դեղարքունիքի մարզի զորամսում տեղի ունեցած ողբերգությանը՝ Ադիբեկյանն ասաց. «Մեր երկրում ողբերգություն է, 15 ջահել տղա է վառվել իրենց նշանակած պաշտպանության նախարարի շնորհիվ՝ մեր ու աղջիկ իրենց կոկորդիլոսի ռեխները ցցած ֆոտոներ են անում, թե Պարսկաստանում ինչ կայֆերի մեջ են գնտնվում: նրանք ամեն ինչ անում են մեր ինադու»: Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանը և իր կինը չեն հասկացել, որ նման ձևով վերաբերվելով հասարակության ցավերին՝ բացի ատելությունից, ոչինչ ձեռք չեն բերի: Ադիբեկյանը դիտարկեց նաև իշխանության ղեկի մոտ հայտնված պաշտոնյաների արագ հարստացման փաստին: «Թշվառության մարմնավորողը, որը նույնիսկ 1000 դրամ չուներ տաքսու համար, անցնելով երկու պատերազմի, քովիդի, տնտեսական ճգնաժամը 4 տարվա ընացքում երևանի քուչի բոմժից քայլելով եկան հասան եվրոպական ռոստորաններ, դղյակներ և ունեցվածքներ ունենալ: Սա է ձեր նվաճումը: Սա է ձեր նվաճումը՝ «մերժիր Սերժիից» ստացանք գժին: Ունենք թշվառ արարածների միխումբ որոնք 4 տարվա մեջ հաջողվել է մի բան՝ կարգավորել իրենց ֆինանսական վիճակը: Մարդը չեր կարողանում Քուինբուրգերում ընկերութհուն հյուրասիրեր, այսօր եվրոպաներում ծնունդ են անում: Իսկ մեր զինվորներն այս պահին ապրում են գոմում, որը ջեռուցվում է փայտի վառարանով»,-ասաց Ադիբեկյանը:
Աղբյուր` Panorama.am
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01