Ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից ու մանրամսնում, որ Քրեական օրենսգրքի 452 հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի հունվարի 27-ին` ժամը 15:00-ի սահմաններում, պարեկային ծառայության երկու պարեկ Սպիտակ համայնքի Երևանյան խճուղում ծառայություն իրականացնելու ժամանակ ստուգման նպատակով կանգնեցրել են «Mercedes-Benz C230» մակնիշի ավտոմեքենա։
Դրա վարորդը՝ Սպիտակ քաղաքի 33-ամյա բնակիչը, ներկայացրել է ավտոմեքենայի հաշվառման վկայագիրն ու այլ անձի լուսանկարով վարորդական իրավունքի վկայական: Այնուհետև ոստիկանության պարեկները վարորդին հայտնել են տեխնիկական միջոցով անձի նույնականացում կատարելու անհրաժեշտության մասին, ինչից նա հրաժարվել է և հայհոյանքներ հնչեցնելով քայլել ավտոմեքենայի ուղղությամբ: Նման վարքագիծը կանխելու նպատակով՝ ոստիկանները որոշել են վարչական կարգով ձերբակալել 33-ամյա տղամարդուն։ Պարեկների մոտենալուց հետո, նա սկսել է ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել պարեկների մարմնի տարբեր մասերին, հնչեցնել հայհոյանքներ, սպառնալիքներ: Միևնույն ժամանակ, հիշյալ ավտոմեքենայի ուղևորը նույնպես սպառնալիքներ և հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին:
«Mercedes-Benz C230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, ովքեր եղբայրներ են, ձերբակալվել են:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հիշյալ պարեկները ճանաչվել են տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հսկող դատախազի կողմից հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա եղբայրներից մեկին՝ վարորդին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի, իսկ մյուս եղբորը՝ ուղևորին՝ նույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47