«Հունվարի 28-ի հանրահավաքի քաղաքական բաղադրիչն էր պահանջել իշխանությունից հեռացնել հայրենիքի գողի գլխավորությամբ այն հանցախմբին, որը մեր բանակը տարել է պարտության և փորձում է ամենօրյա չարագործություններով վարկաբեկել և թուլացնել մեր բանակը»,-ասուլիսում հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: Հայտարարելով, որ հասարակության մոտ կա գործող իշխանություններին հեռացնելու ցանկություն՝ Ղազարյանը հայտարարեց, որ դրա համար կա մեկ միջոց՝ նվազագույնը մեկ օր հավաքվել մեկ վայրում և ներկայացնել այդ պահանջը:
«Եթե մարդիկ ունեն այդ վրդովմունքը, բայց չունեն այն արտահայտելու ցանկությունը, կամքը, ապա դրա հետևանքը լինելու է այն, որ այդ իմաստով մեր հանրային կյանքում ոչինչ չի փոխվելու, դրա փոխարեն ամենօրյա ողբերգություններով մենք ականատեսն ենք լինելու մեր հայրենիքի կործանմանը»,-ասաց Էդգրա Ղազարյանը և հույս հայտնեց, որ միասնության և համախմբվածության ուժի ցուցադրության ժամը դեռ գալու է: Անդրադառնալով հունվարի 28-ին Եռաբլուր իշխանության ներկայացուցիչների այցին՝ բանախոսն ասաց.
«Չի կարող մարդկանց մահվան պատճառ հանդիսացած հանցախումբն, այցելի այն սրբավայրը, որտեղ ամփոփված է տասնյակ հազարավոր երիտասարդների աճկյունները»: Էդգար Ղազարյանը գնահատեց նաև օրերս դավաճանության մեջ կասկածվող զինվորականին և Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո) ձերբակալությունների դեպքերին:
«Սա հերթական՝ անհաշվելի անգամն է, որ ԱԱԾ-ն վերածվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի: Վերջին շրջանում մեծ ինտենսիվությամբ տեսաֆիլմեր են նկարում և դրանք, ցավոք, լայն տարածում են գտնում ԶԼՄ-ներում, երբ որ պետք է անտեսել դրանք՝ չասելով, որ զինվորականները հայրենիքի դավաճանություն են իրականացնում»,-հայտարարեց Ղազարյանը: Նա տարակուսեց, թե ինչպե՞ս կարող է մինչև 44-օրյա պատերազմը բացառապես հայրենիքի պաշտպանությամբ զբաղված զինվորականները, հետո դառնան համատարած դավաճաններ և նկատեց, որ ձերբակալությունների մեծ մասն այդ պահին քրեական մեղադրանքներով չեն էլ հիմնավորվել: «ԱԱԾ-ն հայրենիքը թշնամուն հանձնողին չի ձերբակալում, տեղեկություն հայտնողներ՞ն է ձերբակալում: Բա, եթե՞ հասկանում եք, որ թշնամուն տեղեկություն հանձնողին պետք է ձերբակալեք՝ չեք հասկանո՞ւմ, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրողին էլ պետք է ձերբակալեք… Նման ձևով տեղեկություն են տարածում, ասելով՝ հերքիք չէ մեր բանակը թույլ է, չի կարողանում կռվել, եղածներն էլ՝ ովքեր կան, հայրենիքի դավաճան են: Այն դ եպքում, երբ հայրենիքի իսկական դավաճանն ԱԱԾ-ի փաստացի ղեկավարն է՝ Նիկոլը»,-հայտարարեց Էդգար Ղազարյանը և անդրադառնալով Դավիթ Գալստյանի ձերբակալությանը, հավելեց. «ԱԱԾ-ն հենց պարապ է մնում՝ Պատրոն Դավոյին է բռնում»:
Աղբյուր` Panorama.am
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47