Երեւանում, հունվարի 30-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ 28-ամյա Ալիկ Հովհաննիսյանն ու 32-ամյա Դավիթ Հակոբյանը Լենինգրադյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատում են, որ Opel մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկները բարձրախոսով հորդորել են վարորդին, որպեսզի նա կանգնի, սակայն վարորդը, չենթարկվելով պարեկների «կանգառ» պահանջին, դիմել է փախուստի։ Սկսվել է հետապնդում։ Այդ ընթացքում պարեկները ներքին կապով օգնություն են խնդրել իրենց գործընկերներից, եւ արդեն Կիլիկիա և Վերֆել փողոցների խաչմերուկում կարողացել են շրջափակման մեջ առնել ու կանգնեցնել Opel մակնիշի ավտոմեքենան։ Պարեկները, մոտենալով Opel-ին, վարորդից պահանջել են վարորդական իրավունքի վկայականը և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, սակայն վարորդը հրաժարվել է ներկայացնել: Պարեկները նկատել են, որ նա ձեռքը տանում է դեպի գոտկատեղը, ապա գրպանը։ Ու այդ ժամանակ պարեկները կարողացել են վնասազերծել նրան, ում մոտ եղել է մարտական «ՌԳԴ» տիպի նռնակ իր պայթուցիչով։ Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ատոմ Ս․-ն է։ Մարտական նռնակը վնասազերծեկու համար Ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության սակրավորը, որն էլ նռնակը անվտանգ տեղափոխել է համապատասխան վայր։ Կայքի տեղեկություններով՝ Opel-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական էլ չի ունեցել։
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01