Որոշ տեղերում մենք դեռ պետք է բերենք սահմանված վիճակի, հետո նոր մտածենք բարեփոխումների մասին. մենք ամեն մի ռազմական գործողությունից հետո առճակատվում ենք նոր իրողության, որի ուղղությամբ մի շարք միջոցառումներ են իրականացվում, որոնք ժամանակ են պահանջվում: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: «Ռազմական նշանակության հարյուրավոր կմ ճանապարհներ են կառուցվում լեռնային եւ բարձր լեռնային հատվածներում: Ցավոք սրտի, ոչ բոլորին է դա տեսանելի եւ այդպես էլ պետք է լինի: Ես այս ճանապարհները տեսել եմ եւ գոհ ու զարմացած եմ մնացել, թե ինչպես է կարելի նման լեռնային պայմաններում նման աշխատանքներ իրականացնել: Հավատացեք, մենք աշխատում ենք այդ բոլոր ուղղություններով, բայց մեզ ժամանակ է պետք»,-ասաց նա: Դիտարկմանը, որ ի հայտ են գալիս փաստեր, որ ժեշտից կացարաններ են, ցելոֆանապատ վրաններում ու կեղտոտ քնապարկերում են քնում զինվորները, Արմեն Խաչատրյանն ասաց.
«Եթե քնապարկը խրամատում է, պետք է կեղտոտ լինի: Խրամատը մի պատկերացրեք, որ այնտեղ պետք է սալիկապատված լինի, «Բաքսի» քաշած լինի: Խրամատը հողային շինություն է, որը նախատեսված է պաստպարվելու համար: Այո, կարող եւ ժեշտից կացարան լինել, բայց որ ասում եք՝ ցելոֆանապատ, վրանային, նման կացարաններ հիմա չկան: բայց հնարավոր է տակտիկական անհրաժեշտությունից ելնելով որոշակի կարճ ժամանակահատվածում ինչ-որ տեղ հայտնվեն մեր ռազմական ուժերի ներկայացուցիչները, մի քանի օր վրան դնեն, որոշակի գործողություն անեն ու գնան: Բայց մշտական տեղակայման վայրերում ցելոֆանային, վրանային վիճակներ չկան»,-ասաց նա:
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55