«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 9 ամիս անց կառավարությանը ենթակա կրթության տեսչական մարմինը վերջապես ղեկավար կունենա: ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է այդ պաշտոնում նշանակել Վաղարշակ Մատինյանին: Կառավարման խորհուրդը 6 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի նրա թեկնածությանը եւ առաջարկել է ներկայացնել ՀՀ վարչապետի նշանակմանը։ Բանն այն է, որ 2022 թվականի մայիսի 7-ից մինչեւ օրս կառավարությանը ենթակա կրթության տեսչական մարմինը ղեկավար չուներ: Այդ օրը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշյալ պաշտոնից ազատվել էր Ալեքսանդր Շագաֆյանը: Նախորդ տարի ազատումներ եղան նաեւ մի քանի այլ տեսչական մարմիններում: Նախորդ տարվա սեպտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարչապետի աշխատակազմը որոշել է գրեթե բոլոր տեսչությունների ղեկավարներին ազատել ու իրենց «սրտի թեկնածուներին» նշանակել այդ պաշտոններում: Եվ կանխատեսել էինք նաեւ, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն անձեռնմխելի է, քանի որ ՔՊ թիմից է: Եվ իրադարձություններն այդպես էլ զարգացել են, ու միայն յոթ ամիս անց որոշել են կրթության տեսչական մարմնի ղեկավար նշանակել ի վերջո: Իսկ ո՞վ է Վաղարշակ Մատինյանը, ում թեկնածությունն էլ առաջարկել է նախարար Անդրեասյանը. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս պատմաբան է, «Հայոց պատմություն 7-րդ դասարան»-ի գրքի համահեղինակ, սակայն ոլորտային ստուգումների հետ որեւէ առնչություն չի ունեցել: Նրա ընտրության հարցում, բնականաբար, որոշիչ նշանակություն է ունեցել հենց նախարար Ժաննա Անդրեասյանի տեսակետը, ով էլ առաջարկել էր նրա թեկնածությունը: Ընդ որում, Մատինյանը միակ թեկնածուն է եղել եւ «արդար» ընտրվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
17:35
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17