Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) թվային նախաձեռնությունների հիմնադրամի «Ճանապարհորդել առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որն համաճարակի սկսվելուց հետո օգնեց վերականգնել քաղաքացիների տեղաշարժը ԵԱՏՄ երկրների միջև, լավ հիմք է ստեղծում անդրսահմանային թվային բժշկության զարգացման համար: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ուրբաթ օրը «DIGITAL ALMATY» ֆորումում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Իմ կարծիքով, չնայած բուն համաճարակի թուլացմանը և ազատ տեղաշարժի վերականգնմանը, «Ճանապարհորդել առանց COVID-19-ի» հավելվածը լավ հիմք է ստեղծում անդրսահմանային թվային բժշկության զարգացման, տեղեկատվության փոխանակման և «բժշկական քարտերի» թվայնացման համար՝ ազգային պահանջներին համապատասխան և անձնական տվյալների լիարժեք պաշտպանմամբ»,-ասել է նա։ Փաշինյանն առաջարկել է նաև սկսել քննարկել հավելվածը որպես «համաճարակաբանական վահանի» գործիք և բժշկական նշանակություն ունեցող տեղեկատվության փոխանցման շրջանակներում վստահության մեխանիզմ օգտագործել։ Հայաստանի նախարարների կաբինետի ղեկավարը հայտարարեց, որ գործարկվել է «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի հայկական հատվածը: «Այսօր հավելվածում հասանելի է նաև Հայաստանի Հանրապետության ազգային հատվածի առաջին ամբողջական տարբերակը։ Հավելվածի օգտատերերն արդեն կարող են գտնել թափուր աշխատատեղեր, արձագանքել դրանց, օգտվել «Օգնական» ծառայությունից, ծանոթանալ կարգավորող տեղեկատվությանը, գտնել լիազոր մարմինների բաժիններ, կոնտակտային տվյալները և այլն։ Նաև հիմնական պետական թվային ծառայություններն են արդեն հասանելի «Աշխատեք ԵԱՏՄ-ում» հավելվածի հայկական ազգային հատվածում։ ԵԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամը ղեկավարում է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ԵԱՏՄ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47