«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ առանձնահատուկ աչքի ընկավ քպական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Խնդիրն այն չէ, որ նա «արա»-ով էր խոսում ներկաների հետ, մատ էր թափ տալիս բոլորի վրա. սա գործող իշխանության ներկայացուցիչների բնորոշ գիծն ու մակարդակն է: Շատ ավելի ուշագրավ էին որոշ ձևակերպումներ, որոնք, ըստ էության, բացահայտում էին իշխանությունների մտադրություններն ու ծրագրերը: Նախ՝ Արսենյանը հատուկ շեշտեց, որ առաջնահերթությունները ճիշտ չեն դրվում. Արցախում «ընդամենը» մոտ 120 հազար մարդ է ապրում, իսկ Հայաստանում՝ 3 միլիոն։
Փաստացի, քպականը նշում էր, թե չեն կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն Արցախի։ Այստեղ, իհարկե, նորություն չկա. եթե նախկինում փորձագետներն ու ընդդիմադիրներն էին խոսում, որ գործող իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, հիմա արդեն իրենք էլ դա չեն թաքցնում: Ընդ որում, գործում է նույն սխեման. եթե պատերազմից հետո պատճառաբանությունը 60 հազար զինվորի կյանքը փրկելն էր, հիմա սկսել են ուղիղ նշել ապագա «սվաղը»՝ հայաստանցիներին փրկելը: Ոչ պակաս հետաքրքիր էր Արսենյանի հաջորդ գնահատականը. նա ասում էր, որ իրենց իշխանությունը «հասկանում է իր գործողությունների հետևանքները, հասկանում է ասածի ու արածի մուլտիպլիկացիան, թե ինչ կարող է լինել»:
Սա փաստացի ոչ միայն լուրջ ինքնախոստովանություն է, այլև ջուրն է գցում իշխանությունների ու իշխանամերձ շրջանակների ողջ քարոզչությունը, թե՝ «խեղճ Նիկոլն» ինչ անի, թե «խեղճ Նիկոլն» ինչ իմանար և այլն, ինչպես նաև այն թեզը, թե ձախողումները, կորուստները, առկա վիճակը «սխալի» կամ թերացման արդյունք են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44