Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն-Քլեր Լեժանդրը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համաձայնությամբ է զանգում։ Նրա խոսքով, քանի դեռ Մոսկվան ցանկություն չի հայտնել բանակցություններ սկսել Կիեւի հետ, գրում է «Կոմերսանտը»: RTVI-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը բացատրել է, որ Ֆրանսիան ուզում է պահպանել Ռուսաստանի հետ հաղորդակցության ալիքը։ «Նախագահը պարբերաբար խոսում է նախագահ Զելենսկու հետ, եւ այս համաձայնացումն իրականում պարբերաբար է կատարվում»,- ասել է Լեժանդրը։ Նա նաեւ ասել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը օրակարգում չկա։ «Անդամակցություն ՆԱՏՕ-ին. դուք գիտեք, որ այսօր այդ հարցն օրակարգում չկա։ Հիմա պատերազմ է»,- ասել է Անն-Քլեր Լեժանդրը։ Նա հիշեցրել է, որ Հելսինկյան համաձայնագրի սկզբունքները երաշխավորում են իր դաշնակիցներին ընտրելու յուրաքանչյուր պետության ազատությունը։ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին արագացված հիմունքներով միանալու հայտ էր ներկայացրել։ Blomberg-ը նոյեմբերին գրել էր, որ Ուկրաինայի դաշնակիցները զգուշավորությամբ են վերաբերվել նրա հայտին, քանի որ «դաշինքի հավաքական պաշտպանության պարտավորությունները կարող են նրանց ուղղակի հակամարտության մեջ ներքաշել Ռուսաստանի հետ»: Մակրոնն ասել էր, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է որպես թշնամական ժեստ ընկալվել Ռուսաստանի կողմից։
16:55
16:36
16:36
16:29
16:12
16:05
15:55
15:45
15:05
14:45
14:22
14:05
13:45
13:32
13:14
13:02
12:51
12:37
12:22
12:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45