Վրաստանի կառավարության շենքի դիմաց հաջակցություն Սաակաշվիլու ակցիա է տեղի ունեցել։ Այն կազմակերպել է «Միասնական ազգային շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը, հաղորդում է «Sputnik-Грузия»-ն։ Ակցիան ծրագրվել է երեկ այն բանից հետո, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է առողջական վիճակի պատճառով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն ազատ արձակելը կամ պատիժը հետաձգելը։ Դատարանի որոշման հրապարակումից կարճ ժամանակ անց «Ազգային շարժման» առաջնորդ Լեւան Խաբեիշվիլին արտակարգ դրություն է հայտարարել կուսակցությունում եւ հայտարարել, որ այսուհետ ակցիաները կանցկացվեն ամեն օր: «Սաակաշվիլին դատապարտվել է մահվան Վրաստանում։ Իվանիշվիլին (իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրը-խմբ.) որոշել է մեր ու մեր երեխաների համար դժոխք կազմակերպել։ Դրա պատասխանը կարող է լինել միայն մեկը՝ նա, ով սուր է վերցրել, ինքն էլ կսպանվի սրով, նա, ով որոշել է երկրի ապագան այրել դժոխքում, ինքն էլ կայրվի դժոխքում»,-ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիգի Ուլուլավան։ Կառավարության շենքի դիմաց մոտ մի քանի հարյուր մարդ է հավաքվել։ Ակցիայի մասնակիցները եկել էին «Ազատություն Միշային», «Միավորվենք Միշայի համար» եւ այլ գրություններով պաստառներով: Տեղում մոբիլիզացվել է ոստիկանությունը: Ինչպես հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Իրակլի Նադիրաձեն, ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Սաակաշվիլին բուժման չի ուղարկվել արտասահման:
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47