ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը սահմանելու մասին ԿԳՄՍ հրամանի նախագիծը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ուսուցչի վերապատրաստման կրեդիտը սահմանվում է իբրև մասնագիտական գործունեության ձևի վերապատրաստման դասընթացն ավարտելու և դրա ելքային արդյունքները ձեռք բերելու համար պահանջվող ժամաքանակով արտահայտված ուսումնական բեռնվածության չափման պայմանական միավոր, որը տրվում է վերապատրաստվողին տվյալ վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված վերջնարդյունքների առնվազն 60 տոկոսը հաղթահարելուց հետո: Ուսուցչի մասնագիտական գործունեության ձևերին համապատասխան կրեդիտների անվանացանկը ներառում է` առարկայի իմացության կրեդիտ, դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողությունների կրեդիտ, սովորողին ցուցաբերվող աջակցության կրեդիտ, ինքնազարգացման և մանկավարժական համայնքի հզորացման կրեդիտ: Մասնագիտական գործունեության յուրաքանչյուր ձևի համար սահմանվում են միավորներ։ Զարգացման ոլորտի մասնագիտական գործունեության յուրաքանչյուր ձևի ուսումնասիրության արդյունքում ուսուցիչներին տրվում է 0-100 միավոր։ Աշխատանքը համարվում է հանձնած՝ առնվազն 50 միավոր հավաքելու դեպքում։ Զարգացման ոլորտի ուսումնասիրության արդյունքում 60 և ավելի միավոր ստացած ուսուցչին տրվում է 1 կրեդիտ։ Ուսուցիչը համարվում է ատեստավորված, եթե զարգացման ոլորտներից յուրաքանչյուրի համար ստացել է 1 կրեդիտ։ Կրեդիտով սահմանվող ուսումնական բեռնվածությունը ներառում է ուսուցչի լսարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասախոսություններին և գործնական աշխատանքներին։ Ուսուցչի՝ վերապատրաստման ընթացքում ուսումնասիրած դասընթացների համար ստացած գնահատականները գրանցվում են ակադեմիական տեղեկագրում, որն արտացոլում է ուսուցչի կատարած ուսումնական բեռնվածության ծավալը և կրթական ձեռքբերումների որակը: Տեղեկագրում գրանցված կրեդիտներն ուժի մեջ են՝ անկախ վերապատրաստման ծրագրի կամ վերապատրաստող կազմակերպության կարգավիճակի կամ կազմակերպաիրավական ձևի հետագա հնարավոր փոփոխություններից: Հնգամյա շրջափուլի ընթացքում տվյալ տարվա, բացառությամբ շրջափուլի 5-րդ տարվա, վերապատրաստումներից անհրաժեշտ քանակությամբ կրեդիտներ չկուտակելու կամ ցածր միավորներով հանձնած մասնագիտական գործունեության ձևի դասընթացին (իր միջոցների հաշվին) կրկին մասնակցելու և դրանք լրացնելու համար կամ անհաղթահարելի ուժի պայմաններում ուսուցչին տրվում է հնարավորություն՝ լրացնել դրանք հաջորդ տարի: Հաջորդ տարի անհրաժեշտ քանակությամբ կրեդիտներ չկուտակած ուսուցիչը համարվելու է չատեստավորված։ Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև փետրվարի 11-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01