Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ` կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, գրասենյակի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Զեկուցվել է, որ 2022թ. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից աշխատանք է իրականացվել 4 ուղղությամբ՝ հայրենադարձության խթանում և ինտեգրում, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացում, Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգի ձևավորում և Սփյուռքի համայնքների ներուժի վերհանում: Նշվել է, որ 2022թ. աճել է հայրենադարձության համար դիմումների թիվը. ներկայացվել է 8000 դիմում, առաջին անգամ կազմակերպվել է հայոց լեզվի դասընթաց, որի մասնակիցների թիվը հասել է 240-ի: Սփյուռքահայ ընտանիքներին տրամադրվել են ինտեգրման աջակցության փաթեթներ: Ընթացքի մեջ է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի ստեղծումը, որի բացումը նախատեսվում է 2023թ. գարնանը: 2022թ. առաջին անգամ անցկացվել է Համաշխարհային հայկական գագաթաժողովը՝ 45 երկրից 600 մասնակցով: Հաջող իրականացվում են «իԳործ», «Քայլ դեպի տուն», «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրերը: Շարունակվում են Սփյուռքի ներուժի վերհանման և սփյուռքահայ համայնքների ուսումնասիրությունները: Ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության հուշագիրը, որի շրջանակում նախատեսվում է փորձի փոխանակում, կրթամշակութային և երիտասարդական համատեղ միջոցառումների իրականացում և այլն: Մշակվել և շրջանառվել է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, մշակվել է նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման 2023-2033թթ. ռազմավարությունը: Նշված փաստաթղթերն առաջիկա ամիսներին կներկայացվեն Կառավարության քննարկմանը: Ի թիվս մի շարք ծրագրերի՝ ընթացքի մեջ են համայնքներում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման, Սփյուռքահայ խորհրդի ձևավորման, տնտեսական ակտիվության խթանման, բարեգործական ծրագրերի համակարգման աշխատանքները: 2023թ. նախատեսվում են մի շարք նոր նախաձեռնություններ: Նշվել է, որ Գրասենյակը շարունակական հանրային իրազեկում է իրականացնում իր ծրագրերի վերաբերյալ՝ ներկայացված լինելով սոցիալական բոլոր հարթակներում: Հաշվետվության առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Վարչապետը կարևորել է հայրենադարձությունը խթանող ծրագրերը և հանձնարարել աշխատանք սկսել հայրենադարձության հայեցակարգի մշակման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը, Հայաստան-Սփյուռք համագործակցության համատեքստում, նշել է համայնքներում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի կարևորությունը, որի ներդրումը կխթանի կապերի վերաիմաստավորումը: «Համաշխարհային հայկական գագաթաժողովի ձևաչափը ևս Սփյուռքի հետ հարաբերությունների փոխակերպման լավ հարթակ է, և այն պետք է զարգացնել», - նկատել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է Սփյուռքից բարեգործական նախաձեռնությունների համակարգման գործընթացի վրա և հանձնարարել հետևողական լինել այդ հարցում:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32