«Հրապարակ» թերթը գրում է. «Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո մարդու իրավունքների պաշտպանի արդեն 2-րդ ժամանակավոր պաշտոնակատարն է նշանակվում։ Նախ այդ պաշտոնը զբաղեցրեց ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը, քանի որ «ՄԻՊ մասին» օրենքով` մինչեւ նոր պաշտպանի ընտրությունը պետք է նրա պարտականությունները կատարի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ամենամեծ ղեկավարը: Սակայն երեկ տեղեկացանք, որ Վլադիմիր Հովհաննիսյանն այլեւս ՄԻՊ ԺՊ-ն չէ, նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը։
Ջիլավյանը ՄԻՊ գրասենյակում աշխատանքի է անցել Քրիստինե Գրիգորյանի օրոք, այդ դեպարտամենտն Արման Թաթոյանի ժամանակ ղեկավարում էր հայտնի իրավաբան Արտյոմ Սեդրակյանը, սակայն նա Թաթոյանի հետ հեռացավ պաշտոնից։ Ջիլավյանը 28 տարեկան է, ներկայում դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնում։ Հարցին, թե երբ է նշանակվել նա, եւ ինչու են փոխել Վլադիմիր Հովհաննիսյանին, ՄԻՊ աշխատակազմից չպատասխանեցին, գրավոր հարցում պահանջեցին։ Նշենք, որ Ազգային ժողովը 10-օրյա ժամկետում ՄԻՊ թեկնածու այդպես էլ չառաջադրեց եւ եթե հաջորդ 10 օրերի ընթացքում կրկին չառաջադրի, ապա հնարավոր է, որ ՄԻՊ նորանշանակ ԺՊ-ն շատ ավելի երկար պաշտոնավարի, մինչեւ ՔՊ-ն կարողանա թեկնածու գտնել, ինչը, ըստ ամենայնի, հեշտ գործ չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33