Թուրքիայում երկրաշարժից հետո որոնում են Հյուսիսային Կիպրոսի «Ֆամագուստա» քոլեջի վոլեյբոլի մանկական թիմի անդամներին։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է լրագրող, Սուլթանաթ Թուգելբաևան։ Նրա խոսքով, մրցումների մասնակցելու նպատակով Ադիյաման քաղաք է ժամանել 39 մարդ, որոնցից 23-ը երեխաներ, մնացածը՝ ծնողներ և մարզիչներ։ «Գրեթե առաջին օրը ոչ ոք չի զբաղվել երեխաների որոնմամբ, քանի որ Թուրքիան պարզապես բավարար ուժեր չունի։ Հյուսիսային Կիպրոսը ավելի քան 100 մարդ է ուղարկել զոհվածների, ողջ մնացածների որոնման համար։ Արդեն գրեթե չորրորդ օրն է որոնումները շարունակվում են։ Այս պահին 5 հոգու դուրս են բերել փլատակներից, չորս հոգի էլ ինքնուրույն է դուրս եկել։ Այժմ 30 հոգուն փնտրում են»,- ասել է լրագրողը։ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 14 հազարը։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ զոհերի թիվը հասել է 14 351-ի, վիրավորներինը՝ 64 հազարի։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Էրդողանը յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել, իսկ աղետից տուժած 10 նահանգներում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել։ Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1 250-ի, վիրավորներինը՝ 2 054-ի։ Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16