«Նախագծով առաջարկվում է բացօթյա առևտրի համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ տուգանքով կամ բռնագանձումներով այդ առևտուրը տեղի չունենա»,-ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ելույթ ունենալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ:
Հայտնելով, որ հակահամավարակային կանոնների պահպանումը կարևոր է՝ պատգամավորը նկատեց, որ ներկայացված նախագիծը չի լուծում այդ խնդիրը: «Տասնյակ տարիներ այդ տուգանքները կային: Խնդիրը տուգանքով, բռնագանձելով, կախելով, այդ մարդկանց արտաքսելով չի լուծվելու, որովհետև նրանք ոչ թե տնտեսական, այլ սոցիալական խնդիրներ են լուծում»,-ասաց պատգամավորը՝ հորդորելով չանտեսել խնդրի սոցիալական կողմը և ԱԺ բերել խնդրի ամբողջական լուծման փաթեթ: Ըստ Ավետիսյանի՝ փողոցային առևտրով զբաղվողները չեն գնում շուկաներ, ոչ թե նրա համար, որ չեն ուզում, այլ մրցակցային չեն խոշոր սուպերմարկետների հետ և եթե կառավարությունը ցանկանում է այդ խնդիրը լուծել, ապա պետք է հաշվի առնի հենց այդ բաղադրիչը: Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ բացօթյա առևտուր կա աշխարհի բոլոր երկրներում և հավելեց. «Մեր խնդիրը ոչ թե այն պատժելով վերացնելն է, այն չի ստացվի, այլ ստեղծել այնպիսի մրցակցային վիճակ, պայմաններ, որ նրանք զբաղվեն ոչ թե զբաղվելու համար, այլ շարունակեն իրենց տունը պահել: Այս նախագիծը բերվել է առանց այդ պայմանների ֆունդամենտալ վերլուծության»: Թադևոս Ավետիսյանը կարևորեց խնդրի սոցիալական և հակահամավարակային կոմպոնենտին փաթեթային լուծում տալը:
Աղբյուր` Panorama.am
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47