Հայաստանում նախատեսվում է բացօթյա վայրերում ստեղծագործական, մշակութային գործունեության իրականացումը կանոնակարգել, ավագանուն վերապահել կանոնակարգ սահմանելու իրավասություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը
«Կարգավորումները վերաբերում են Երևան քաղաքի և քաղաքային բնակավայրերի հանրային բացօթյա վայրերում ստեղծագործական, մշակութային գործունեություն իրականացումը կանոնակարգելու անհրաժեշտությանը: Մենք նախատեսել ենք, որ իրավասություն կվերապահենք համայնքի ավագանուն սահմանել կանոնակարգ՝ համաձայն որի՝ այս գործունեությամբ զբաղվող անձինք կկարողանան որոշակի տեղերում որոշակի ժամերին, որոշակի կանոնակարգով իրենց գործունեությունն իրականացնել»,-ասաց Տերտերյանը՝ հավելելով, որ կանոնակարգումն ամբղջությամբ թողել են համայնքային ավագանու վրա:
Նաև լրացումներ են կատարվել համապատասխան օրենքում, ըստ որի՝ հնարավոր կլինի իրականացնել վարչարարություն՝ մասնավորապես տուգանքի նշանակում աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, կրկնվելու պարագայում՝ 500-800-ապատիկի չափով: Փոխնախարարը նկատեց՝ դա միշտ չէ, որ վերաբերում է սպոնտան գործունեություն իրականացնողներին, հաճախ նրանք արդեն ավանդաբար նույն տեղում բիզնեսի ամբողջ ատրբիուտիկայով աշխատող մարմիններ են: «Նրանք շրջիկ չեն, կոնկրետ տեղերում իրենց գործունեությունն իրականացնող մարդիկ են»,-նշեց Տերտերյանը:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44