«Ես այսօր մամուլում կարդում եմ մի հայտարարություն, որն ակտիվ տարածվում է նաև ԲԴԽ-ի կողմից, և իմ մոտ տպավորություն է, որ ես կարդում եմ չինական խանութի գովազդի հայտարարություն»,-Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնությամբ հրավիրված «Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտնեց իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյան և մեջբերեց հայտարարության վերնագիրը. «Լայն հնարավորություն իրավաբանների համար՝ առանց Արդարադատության ակադեմիան ավարտելու դառնալ դատավոր»:
Նա զավեշտալի համարեց նման հայտարարությունը և հիշեցրեց, որ Վարչական դատարանի վերջին 14 դատավորներից 6-ը չունեն իրավաբանական կրթություն:
«Հիմա այդպիսի ակցիա են անում՝ դու կարող ես որակավորման քննություններն անցնել և առանց Արդադադատության ակադեմիայում 6 ամիս սովորելու, գնալ և դառնալ դատավորի թեկանծու: Բնական է, որ դատավորներ Փիլոսյանին, Նախշքարյանին և մյուսներին պետք է ազատեն, որ նրանց փոխարեն նշանակեն հայտարարությանն աձագանքածենրին: Կամ պետք է գա մի աղջիկ, որը Ազգային ժողովում բաժնի պետ էր և Սահմանադրական դատարանում ներկայացնում էր ՊՇՌ թեստերի վերաբերյալ գործը, բերանը ջուր առած կանգնել և ասում էր, որ գործն իրեն գիշերն են տվել և նա չի հասցրել պատրաստվել: Այդ աղջիկը հիմա, այո, դատավոր է: Ու այս մարդիկ գալու են լցվեն ակցիայով, որը ԲԴԽ-ն է հայտարարել»,-ասաց Հայրապետյանը:
Իրավապաշտպանը կարծիք հայտնեց, որ տանը նստած հասարակ քաղաքացին չի հասկանում, որ հացաբուլկեղենի ֆակուլտետ ավարտած ինչ-որ մեկը, որը 4 ամիս աշխատել է արծաթի խանութում որպես մենեջեր, վաղը դատարանում քննելու են իր գործը:
Ռոբերտ Հայրապետյանը հայտնեց, որ ԲԴԽ-ին այդ փաստը չի անհանգստացնում, քանի որ երբ ինքը կարդացել է այդ կառույցի՝ դատավոր Աննա Փիլոսյանին դատավորի լիազորություններից զրկելու որոշումը, իր համրա պարզ է դարձել, որ քաղաքական հետապնդում է իրականացվում:
«Այն դատավորները, որոնք հավատարիմ են իրենց կոչմանը, ծառայում են օրենքին և ՀՀ-ին, պետք է այլևս չպաշտոնավարեն, քանի որ հայտարարությունով դատավոր դարձածներին այլևս տեղ չունեն մտցնելու»,-նկատեց իրավապաշտպանը:
Ռոբերտ Հայրապետյանը նաև հայտնեց, որ եթե դատավորները համախմբված արձագանքեին Աննա Փիլոսյանի հարցով, ապա Զարուհի Նախշքարյանի դեմ այսօր կարգապահական վարույթ չէր հարուցվի, նույնը նաև ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանի և Արևիկ Պետրոսյանի դեպքում:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01