«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ: Նա իրավապահ համակարգի առջև դրել է մի շարք խնդիրներ և մասնավորաբար շեշտել է Արցախի ներդրումային հիմնադրամի և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի՝ հատկապես 2020 թ. նոյեմբերից հետո տրամադրված միջոցները փոշիացրած, աննպատակ օգտագործած կամ դրանք մարելուց չարամտորեն խուսափած անձանց պարզելու, հիմնադրամներին և պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ «բոլոր միջոցները» ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ այս հիմնադրամներում ստուգումների հարցը առաջ է եկել այն բանից հետո, երբ երկուսի հոգաբարձուների խորհրդի նախագահն էլ դարձել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Բանն այն է, որ մինչև 2023 թ. հունվարի 1-ը հենց Արայիկ Հարությունյանն է եղել հոգաբարձուների խորհրդի նախագահը, և միայն հունվարի 9-ին են նախագահի հրամանագրով այդ լիազորություններն անցել Վարդանյանին, իսկ դրանից ուղիղ մեկ ամիս անց Հարությունյանը նման հանձնարարություն է տալիս:
Հետաքրքիր է, թե ի՞նչ կասկածներ ունի ԱՀ նախագահը այս հիմնադրամների հետ կապված, որ չի ունեցել այն ժամանակահատվածում, երբ ինքն էր հոգաբարձուների խորհրդի նախագահը, առավել ևս, որ ստուգումների շրջանը վերաբերում է հենց այդ հատվածին... Ի դեպ, հավելենք, որ, ըստ մեր տեղեկությունների, պատերազմից հետո նշյալ հիմնադրամների կողմից շուրջ 10 մլրդ դրամի վարկեր են տրամադրվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
10:48
10:35
10:18
09:53
09:47
09:45
09:36
09:28
09:15
09:02
23:26
20:51
20:33
20:16
20:03
16:56
16:44
16:23
16:04
15:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34