ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփը կրկին հայտնվել է անհարմար իրավիճակում՝ կանանց հասցեին արված ոչ պատշաճ արտահայտության պատճառով:
Ինչպես հայտնում է elle.com կայքը, 2009թ. Քլոե Քարդաշյանը մասնակցել է Թրամփի վարած Celebrity Apprentice իրապատում շոուին, որի ժամանակ հակառակորդ թիմերի բաժանված աստղային մասնակիցները Թրամփի հանձնարարությամբ կատարել են տարատեսակ բիզնես առաջադրանքներ:
Աղբյուրը մանրամասնում է, որ շոուի հաղորդավար հանդիսացող Թրամփին դուր չի եկել այն փաստը, որ Քարդաշյան քույրերից ավագը՝ Քլոեն, որպես մասնակից ներգրավվել է շոուում: Նշվում է, որ Քլոեի փոխարեն էքսցենտրիկ միլիարդատերը ցանկացել է տեսնել «կրքոտ» Քիմին:
Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ Թրամփը չի հավանել Քլոե Քարդաշյանի արտաքինը, ավելորդ քաշն ու նրան «անճոռնի խոզ» է անվանել:
«Ինչո՞ւ մենք չենք կարող ազատվել այդ անճոռնի Քարդաշյանից ու փոխարենը հրավիրել նրա կրքոտ քրոջը»,-աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը, որը կարճ ժամանակում շոուից հեռացրել է Քարդաշյանին:
Ավելի ուշ Քլոեն իր տված հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ Celebrity Apprentice-ին իր մասնակցությունը երբևէ գործած մեծագույն սխալներից է եղել:
15:12
11:07
10:36
10:06
09:47
09:33
08:09
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
09:47 20.10.25
10:36 20.10.25
10:06 20.10.25
08:09 20.10.25
09:33 20.10.25
11:07 20.10.25
15:12 20.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35