ԱՄՆ պաշտոնյաներն իրենց հայտարարություններում, ըստ էության, ընդունում են, որ «Հյուսիսային հոսքի» պայթյուններն իրենց ձեռքի գործն է և հաճույքով են խոսում այդ մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իրականում ամերիկացի պաշտոնյաները խոստովանում են, որ «Հյուսիսային հոսք 1»-ում և «Հյուսիսային հոսք 2»-ում տեղի ունեցած պայթյուններն իրենց ձեռքի գործն էր: Այժմ նրանք նույնիսկ հաճույքով են խոսում այդ մասին»,- ասել է Լավրովը:
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ն որոշել է, որ վերջին 20-30 տարվա ընթացքում Ռուսաստանը «չափազանց լավ» է համագործակցում Գերմանիայի հետ։
«Ավելի ճիշտ՝ նա (Գերմանիան) է չափազանց լավ համագործակցում մեզ (Ռուսաստանի) հետ և որ ստեղծվել է հզոր դաշինք՝ հիմնված մեր էներգետիկ ռեսուրսների և գերմանական տեխնոլոգիաների վրա։ Այն սկսեց սպառնալ բազմաթիվ ամերիկյան կորպորացիաների մենաշնորհային դիրքին։ Ուստի անհրաժեշտ էր այն ինչ-որ կերպ ոչնչացնել՝ ուղիղ իմաստով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
«Այստեղ մի պահ կա կապված այն փաստի հետ, որ երկրների միջև բարեկամությունը, նրանց միջև ազգային հաշտեցումը, ինչպես եղավ ռուսների և գերմանացիների միջև, դարձել է «կոկորդին մնացած ոսկոր» նրանց համար, ովքեր չեն ցանկանում, որ այս մոլորակի վրա ինչ-որ մեկը հայտնվի և մրցի այն գլխավոր հեգեմոնի հետ,ինչպիսին իրեն հռչակել է ԱՄՆ-ն»,- հավելել է Լավրովը։
Հունվարի 27-ին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդն ասել է, որ «(ԱՄՆ) վարչակազմը շատ գոհ է»՝ իմանալով, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարը չի աշխատի։
Սեպտեմբերի 27-ին Nord Stream AG-ն հաղորդել է «աննախադեպ ավերածությունների» մասին, որոնք տեղի են ունեցել նախօրեին «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» ծովային գազատարների երեք խողովակների վրա:Շվեդ սեյսմոլոգները սեպտեմբերի 26-ին երկու պայթյուն են գրանցել խողովակաշարի երթուղիների երկայնքով։ Շվեդիայի դատախազությունը նոյեմբերի 18-ին հայտարարել է, որ գազատարների վրա պայթյունները դիվերսիա են։ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հարուցել է միջազգային ահաբեկչական ակտի վերաբերյալ գործ։
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16