Փետրվարի 6-13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության Կենտրոնական ու շրջանային բաժինների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 747 զանգ, որից 14-ը՝ տեխնածին, 25-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: Փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին՝ կատարելով փակված 6 դռան և 12 վերելակի բացում: Ծառայությունը հորդորում է բոլոր բնակիչներին՝ հոսանքի հովհարային անջատումների ժամերին չօգտվել վերելակներից, դրանով բացառել անցանկալի պատահարները: Անցած շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային մեկ դեպք է գրանցվել Մարտունի քաղաքում: Տուժել է մեկ քաղաքացի: Տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերջինս տեղափոխվել է բուժհաստատություն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։ Յոթ օրվա ընթացքում ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 5 ելք, տուժել է մեկ քաղաքացի: Փետրվարի 11-ի գիշերը հրդեհ է բռնկվել է ՀՅԴ Արցախի կենտրոնական գրասենյակում։ Նախնական տվյալներով պահակը` Ստեփանակերտ քաղաքի 50-ամյա բնակիչ Մ.Ղ.-ն, ստացած այրվածքներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։ Հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են մյուս բոլոր կանչերին և իրականացրել համապատասխան կանխարգելիչ գործողություններ: Կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքները կանխելու նպատակով՝ փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և The Halo Trust կազմակերպության սակրավորների հետ հանրապետության տարածքում շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 6 ելք: Հայտնաբերվել է շուրջ 94 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը: Շրջափակման պայմաններում ներքին կայունության ու անվտանգության ապահովման նպատակով՝ ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն:
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55