Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) երեք անհատական գործ մտել է ակտիվ կոմունիկացիայի փուլ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:
Սահակյանն ասաց, որ բուն գործի էության վերաբերյալ դատարանը հարցադրումներ է ուղղել Ադրբեջանին.
«Եթե նախկին գործընթացի շրջանակում հարցադրումներն առնչվում էին բացառապես անհապաղ միջոցների կիրառությանը, ապա ներկայումս էության վերաբերյալ հարցադրումներ կան: Հաշվի առնելով, որ գործընթացը տեղաշարժվել է, ակնկալիք ունենք, որ մյուս անհատական գործերով կարճ ժամանակ անց եւս կլինի կոմունիկացիա՝ էության վերաբերյալ: Անհապաղ միջոցները վերացել են այն աձնանց առնչությամբ որոնք հայրենադարձվել են, իսկ նրանք, ովքեր դեռ վերադարձված չեն եւ անկախ նրանից՝ Ադրբեջանն ընդունում է, թե՝ ոչ, անհապաղ միջոցներ շարունակում են գործել»:
Սիրանուշ Սահակյանը նշեց, թե որոնք են այդ երեք գործերը.
«Գործերից մեկը վերաբերում է հայրենադարձված գերու, որը խոշտանգվել է Ադրբեջանում գտնվելու ընթացքում: Մյուսն առնչվում է ռազմագերու գնդակահարությանը Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից:Երրորդն առնչվում է զինծառայողի մարմնի նկատմամբ ոտնձգությանը: Մարմնի տարբեր մասերի նկատմամբ արվել է միջամտություն եւ ավելին, այդ միջամտությունը ցուցադրող կադրերը լայնորեն տարածվել են, ինչը նաեւ անձանց մասնավոր կյանքի անձեռմխելիությանխնդիրներ է առաջ բերում եւ անհամաչափ ցավ, տառապանք է պատճառում նաեւ հարազատներին»:
Հարցին, թե ո՞ր ժամանակաշրջանի դեպքերին են վերաբերում գործերը Սահակյանն ասաց. «Ունենք գործ, որը վերաբերում է սեպտեմբերյան մարտերին: Ունենք գործ, որն առնվում է բուն 44-օրյա պատերազմին: Ունենք գերեվարման դեպք, որը տեղի է ունեցել մինչեւ պատերազմը»:
Սահակյանն ասաց, որ Եվրոպական դատարանը Ադրբեջանին ժամկետներ է տրամադրել՝ առարկություններ ներկայացնելու համար:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44