«Արցախում ոչ ստանդրատ իրավիճակ է, որը ժամանակ առ ժամանակ թելադրում է ինչ-որ լուծումներ։ Այդ լուծումների անհրաժեշտությունը առաջացել էր 44-օրյա պատերազմից անմիջապես հետո»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Արցախում Սահմանադրության փոփոխության նախաձեռնությանը՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ: Նա նշեց, որ պատերազմից հետո սահմանադրական կամ այլ մեխանիզմներով որոշակի կարգավորումներ, լուծումներ կային, բայց ներքին տրամադրությունները, հակասությունները թույլ չտվեցին խնդիրները կարգավորել։
«Հիմա նոր իրավիճակ է Արցախում։ Լավագույն լուծումների փնտրտուք անընդհատ կա։ Ես վատ բան չեմ տեսնում այս նոր նախաձեռնության մեջ, միայն թե սա ևս չդառնա ժամանակ ձգելու կամ ինչ-որ բաներ հանդարտեցնելու հնարավորություն։ Եթե արտառոց մի բան լինի, կամ եթե նախագահը հրաժարական տա ու հնարավոր չլինի նոր ընտրություններ անցկացնելու, գոնե ԱԺ-ն կարողանա երկրի ղեկավար ընտրել, որպեսզի իշխանության վակուում չառաջանա»,- ասաց Ա.Վարդանյանը։ Նա նշեց, որ հիմա ունեն ծանրագույն իրավիճակ, մեծ վտանգ, որ հրաժարականների պարագայում իշխանությունը ընդհանրապես կպարալիզացվի, դժվար է նաև ենթադրել, որ հնարավոր է այսօր Արցախում լիարժեք ընտրություններ անցկացնել։ «Ադրբեջանն այսօր ասում է, որ Արցախ՝ որպես պետություն, գոյություն չունի, Արցախը Ադրբեջանի մաս է, բայց ողբերգությունն այն է, որ նույնը ասում է Հայաստանի իշխանությունը ու հրապարակային որևէ մասնակացություն չի դրսևորում այս իրադարձությունների վերաբերյալ։ Հարցն այն է, թե Արցախի այսօրվա ֆորմալ և ոչ ֆորմալ ղեկավարությունը ինչպես կարձագանքի, կկարողանա՞ կազմակերպվել ու դիմակայել երկու կողմերին։ Ես վստահ եմ, որ կկարողանան, որովհետև Ադրբեջանի հայտարարությունները բացաձայապես իրավական հիմք չունեն, իսկ Հայաստանի իշխանություններին դիմակայելը ուղղակի անհրաժեշտ է»,- ասաց Աղվան Վարդանյանը։
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55