Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի և «Քրեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Կամո Մանուկյանի ուղեկցությամբ՝ շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Լևոն Բալյանը, մասնավորապես, ծանոթացել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում առկա նոր սարքավորմանը: ԱՆ-ից հայտնում են, որ տուբերկուլոզի առավել արդյունավետ ախտորոշման, ինչպես նաև նոր դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով՝ ձեռք է բերվել սարք, որն արհեստական բանականության օժանդակությամբ հայտնաբերում է թոքային տուբերկուլոզը մեծապես դյուրացնելով տուբերկուլոզի կասկած ունեցող շահառուների շրջանում սքրինինգի և տրիաժի իրականացումը: Այս նորագույն տեխնոլոգիայի շնորհիվ նվազագույնի է հասնում կրծքավանդակի թվային ռադիոգրաֆիկ հետազոտության մեկնաբանման ընթացքում մարդու կողմից հնարավոր սխալների թիվը: CAD տեխնոլոգիայի կիրառումն առավել հասանելի կդարձնի տուբերկուլոզի արագ ախտորոշումը, ինչպես նաև թոքերի և այլ օրգան համակարգերի թվային ռենտգենոգրաֆիկ հետազոտություններն ազատազրկված անձանց շրջանում` ազատազրկման վայրերում: Սարքավորումը ձեռք է բերվել Գլոբալ հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ։ Նախարարի տեղակալը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց և հանրային պաշտպանների հեռավար կապն ապահովելու համար նախատեսվող սենյակի շինարարական աշխատանքներին, ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին և զրուցել դատապարտյալների հետ:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03