Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային ռեսուրսների և Էմիրաթիզացիայի նախարար Աբդուլռահման ԱլԱվարի հրավերով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը փետրվարի 13–ից 15–ն Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցում է Համաշխարհային կառավարման գագաթնաժողովին։ Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ֆորումին մասնակցում են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։ Գագաթնաժողովը, որն աշխարհի հարյուրավոր երկրների կառավարությունների համար ոլորտային քաղաքականությունների շուրջ փորձի փոխանակման գլոբալ հարթակ է, գործարկվել է 2013 թվականից։ Այն տարբեր երկրների առաջնորդների և փորձագետների միավորում է մեկ հարկի տակ՝ նոր գործիքների, քաղաքականության ու մոդելների մշակման հարցում միմյանց լսելու և սեփական փորձը կիսելու նպատակով։ Այս տարի անցկացվող ֆորումի առանցքային թեմաներից մեկը նվիրված է աշխատանքի ոլորտին, տեխնոլոգիական առաջընթացով և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ գլոբալ մարտահրավերներին ու հնարավորություններին։ Պանելային քննարկման բանախոսներն եղել են Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զարգացման կենտրոնի տնօրեն Ռագնհեյդըր Էլին Արնադուտիշը, Համաշխարհային բանկի Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի գծով փոխնախագահ Ֆերիդ Բելհաջը։ Վերջիններս իրենց ելույթներում խոսել են տեխնոլոգիական առաջընթացի, տնտեսությունների արագ փոփոխման, գլոբալ մարտահրավերների և դրանց ունեցած հետևանքների մասին։
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55