Մարտի 18-ին Գլենդելի Academy USA սպորտային ակադեմիայում տեղի կունենա «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման արարողությունը, տեղեկացնում է ԱՏՁՄ հանրային կապերի բաժինը։ Բացմանը կմասնակցի «Արմաթ» ազգային կրթական ծրագրի պատվիրակությունը, որն ԱՄՆ-ում կլինի մարտի 18-26-ը։ Պատվիրակությունը կգլխավորի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ Այցի նպատակն է նաև նպաստել հայկական համայնքի և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների շրջանում ծրագրի ճանաչելիությանը։ Մարտի 19-ին Hero House հարթակում ճանաչելիության բարձրացման նպատակին ուղղված երեկույթ կանցկացվի։ Մարտի 25-ին տեղի կունենա հանդիպում համայնքի հետ Կուպերտինոյի (Սիլիկոնյան հովիտ) Սուրբ Անդրեաս, իսկ հաջորդ օրը՝ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես հայոց առաքելական եկեղեցիներում։ Armath 2.jpg (270 KB) «Մեր նպատակն է «Արմաթ» կրթական ծրագրի համահայկական ներգրավվածությունն ավելի համակարգված դարձնել։ ԱՄՆ-ում առաջին «Արմաթ» աշխատանոցի բացումը լավ առիթ է անհատապես ներկայացնելու «Արմաթ» տեսլականն ու հեռանկարները ԱՄՆ հայկական համայնքին և ձևավորելու համագործակցության նոր ու առավել արդյունավետ ուղիներ»,- ասել է ԱՏՁՄ գործադիր տնօրենը։ Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման պաշտոնական արարողություն էր տեղի ունեցել Քուվեյթի ազգային վարժարանում, իսկ ավելի վաղ՝ 2022 թ․ նոյեմբերի 24-ին, Փարիզի Թարգմանչաց համազգային վարժարանում։
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47