Այցելուների 23,3%-ը եղել են Ռուսաստանից: Երկրորդ հորիզոնականում է Թուրքիան՝ ընդհանուր այցելուների թվի 18,1 %-ով: Իսկ Հայաստանից Վրաստան է ժամանել ընդհանուր զբոսաշրջիկների թվի 13,5 %-ը: Գրասենյակը հավելում է, որ անցյալ տարվա ընթացքում Վրաստան ամենամեծ թվով այցելությունները կատարել են ՌԴ քաղաքացիները՝ 1,1 մլն, Թուրքիայի քաղաքացիները՝ 925,6 հազար և Հայաստանի քաղաքացիները՝ 742,6 հազար: Միջազգային ուղևորների ժամանումների ընդհանուր թիվը Վրաստան 2022 թ.-ին կազմել է 5,4 միլիոն, որից միջազգային ուղևորների այցելությունների թիվը կազմել է 4,7 միլիոն։ Միջազգային ուղևորների ժամանումների թիվը 2021 թ.-ի համեմատ 2,9 անգամ ավելի է եղել, իսկ միջազգային ուղևորների այցելությունների թիվը՝ 2,7 անգամ։ Գրասենյակը նշում է, որ միջազգային այցելուների 77,6 %-ը միայն զբոսաշրջիկներն են եղել, իսկ այցելուների 18,7 %-ի ուղևորությունը չի ներառել գիշերակացը Վրաստանում: Այցելությունների մեծամասնությունը՝ 53,6 %-ը, կատարվել է արձակուրդի, ժամանցի և հանգստի նպատակով, ընդ որում՝ այցի ընթացքում անցկացրած գիշերների միջին թիվը կազմել է 6,3: Այցելությունների մեծ մասը եղել է մայրաքաղաք Թբիլիսի՝ 2,6 մլն այցելությամբ, և Սևծովյան Աջարիա՝ 2,1 մլն։ Միջազգային ուղևորներն անցյալ տարի Վրաստանում ծախսել են 10.8 մլրդ լարի (գրեթե 4 մլրդ դոլար), յուրաքանչյուր այցի ժամանակ՝ գրեթե 2300 լարի (865 դոլար): Եկամտի մեծ մասը՝ 45,6 %-ը, բերել են 31-50 տարեկան զբոսաշրջիկները: Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրության գրասենյակի՝ 2022 թ.-ին միջազգային զբոսաշրջիկներից ստացված գումարը 2021 թ.-ի համեմատ աճել է 182,5 %-ով:
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47