Բրաունշվեյգի շրջանային դատարանը հրաժարվել է բավարարել էկոակտիվիստների եւ Greenpeace-ի հայցն ընդդեմ Volkswagen կոնցեռնի, գրում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով դատարանի որոշումը։ Բնապահպան ակտիվիստները ավտոարտադրողից պահանջել են գործնականում կիրառել Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշումը, ըստ որի՝ ապագա սերունդները կլիմայական պայմանների պաշտպանության իրավունք ունեն։ Մասնավորապես, Volkswagen-ից պահանջել են մինչեւ 2030 թվականը դադարեցնել ներքին այրման շարժիչներով մեքենաների վաճառքը։ Դատարանը ճանաչել է ակտիվիստների պահանջների օրինականությունը, սակայն, ըստ դատարանի, նրանք դրանք սխալ հասցեով են ուղղել։ Այնպիսի հիմնարար իրավունքների պաշտպանությունը, ինչպիսիք են սեփականության, ազատության եւ առողջության իրավունքը, իրականացվում է քաղաքացիների եւ պետության հարաբերություններում, այլ ոչ թե մասնավոր ընկերության, ինչպիսին Volkswagen-ն է, հայտարարել է դատարանի նախագահը։ Ուստի ակտիվիստները ստիպված կլինեն հաշտվել Volkswagen-ի արտադրության եւ վնասակար նյութերի արտանետումների հետ։ Միաժամանակ, Greenpeace-ը չի դադարում փորձել հասնել նրան, որ Volkswagen-ը դադարեցնի իր մեքենաներում ներքին այրման շարժիչների օգտագործումը։ Հաջորդ փորձը կկատարվի փետրվարի 24-ին, երբ Դետմոլդի դատարանը հայտարարի ֆերմերի հայցի վերաբերյալ որոշումը, որը, Greenpeace-ի աջակցությամբ, պահանջում է ավտոարտադրողից հրաժարվել այս տեսակի շարժիչներից:
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
16:03
15:54
15:03
14:44
14:12
13:02
12:43
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16