Նոր գործադիր իշխանության ձևավորումը որոշակի սպասելիքներ է առաջացրել հանրության շրջանում: Այս ընթացքում կառավարության կողմից իրականացվեցին մի շարք կադրային ու կառուցվածքային փոփոխություններ, որոնք առաջին հայացքից կոսմետիկ բնույթ էին կրում: Այնուամենայինվ ազնիվ չի լինի ասել, թե այս ամենը մնաց թղթի վրա ու ոչ մի շոշափելի արդյունք չունեցանք այս ընթացքում: Մյուս կողմից էլ՝ գործնականում կառավարությունը դեռ անելիքներ շատ ունի:
Ինչևէ՝ այսօր հրապարակվել է կառավարության ծրագիրը, որը շուտով ներկայացվելու է Ազգային Ժողովին: Ուսումնասիրելով գործադիրի մշակած ռազմավարությունը կարելի է փաստել, որ առաջիկա անելիքները բավականին հագեցած են, որոնց կյանքի կոչելը պահանջում է լուրջ աշխատանք: Գործադիրը որոշակի ծրագրեր է պլանավորում իրականացնել տարբեր ոլորտներում սկսած զբոսաշրջությունից մինչև պետական կառավարման համակարգ: Առավել մեծ ուշադրության է արժանի պետական գնումների ոլորտում իրականացվելիք քայլերը: Կառավարությունը առաջիկա 6 ամիսների ընթացքում պլանավորում է պարզեցնել գնման գործընթացները, կրճատել պատվիրատուների թիվը և ներդնել մասնակի կենտրոնացված համակարգ:
Բացի այդ, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ ծրագրերի համաձայն իրականացվող գնումների թղթային եղանակով կազմակերպումից նախատեսվում է աստիճանական անցում կատարել էլեկտրոնային եղանակի՝ օգտագործելով պետական գնումների էլեկտրոնային հարթակը:
Պետական գնումներն ամենամեծ կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտն է, որի նկատմամբ հանրային վստահությունը չափազանց ցածր մակարդակում է գտնվում: Մինչ այս շատ էր խոսվում այս ոլորտի բացթողումների մասին: Այսօր տեսնում ենք, որ կառավարությունը պետական գնումների ոլորտը ներառել է առաջիկա բարեփոխումների ծրագրերում:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34