Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը 2022 թվականի հոկտեմբերի 25-ին որոշում է կայացրել Տավուշի մարզի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Կ.Ղ.-ի (Կամո Ղալթախչյան-խմբ) նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու և քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին:
Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կ.Ղ.-ն, 2013-2017 թվականներին, հանդիսանալով Տավուշի մարզի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար, պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ է օգտագործել: Մասնավորապես, 2017 թվականի մարտի 4-ին համայնքի ավագանու անդամներին մոլորության մեջ գցելով, հողատարածքները համայնքի բնակիչ Վ.Ս.-ին տրամադրելու վերաբերյալ տեղեկություն ներկայացնելով, ստացել է ավագանու համաձայնությունը բարեկարգման կեղծ նպատակով՝ 25 տարի ժամկետով «Տավուշ» միջազգային հայրենակցական միություն» հասարակական կազմակերպությանը հանձնել 56,4336 հա համայնքին պատկանող ութ կտոր գյուղատնտեսական նշանակության հողերը:
Բացի այդ, Կ.Ղ.-ն, խախտելով Հողային օրենսգրքի՝ համայնքային սեփականության հողերի տրամադրման կարգը՝ առանց լիազոր մարմնի գրավոր հայտի և ավագանու համաձայնության՝ ևս ութ միավոր՝ ընդհանուր 5,78738 հա մակերեսով ջրային և գյուղատնտեսական նշանակության հողերը կրկին 25 տարի ժամկետով անհատույց հանձնել է Հայրենակցական միությանը:
Այսպիսով, պետության և տեղական ինքնակառավարման մարմնի օրինական շահերին պատճառվել է էական վնաս. վերոնշյալ ջրային և գյուղատնտեսական նշանակության հողերը տևական ժամանակ չեն օգտագործվել նպատակային նշանակությամբ և այդտեղ չեն կատարվել բարեկարգման կամ որևէ այլ աշխատանքներ:
2022 թվականի սեպտեմբերի 22-ին որոշում է կայացվել քրեական վարույթը կարճել՝ Կ.Ղ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու և վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով:
2019 թվականի նոյեմբերի 22-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում արարքի կատարման պահին գործող Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին օգտագործելը) հարուցված և քննված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ երեք տարվա հաշվարկով՝ հողամասերի ընդհանուր վարձավճարի չափը կազմել է 439 հազար 350 դրամ: Նախաքննության ընթացքում Կ.Ղ.-ն փոխհատուցել է պատճառված վնասը և քրեական գործով վարույթը կարճվել է՝ գործուն զղջալու հիմքով:
2022 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չհարուցելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու մասին:
Միաժամանակ, դատախազական հսկողության շրջանակներում՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի հանձնարարության հիման վրա՝ գրություն է հասցեագրվել Իջևան համայնքի ներկայիս ղեկավար Ա.Ճ.-ին՝ միջոցներ ձեռնարկել Հայրենակցական միության հետ կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրերից հրաժարվելու հիմքով տրամադրված հողամասերի նկատմամբ նշված կազմակերպության իրավունքների պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու ուղղությամբ և արդյունքների մասին հայտնել ՀՀ Տավուշի մարզի դատախազություն:
2023 թվականի փետրվարի 8-ին Տավուշի մարզի դատախազությունում ստացվել է Իջևան համայնքի ղեկավար Ա.Ճ.-ի գրությունը, որով հայտնվել է, որ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի և Հայրենակցական միության միջև կնքված Աչաջուր համայնքին պատկանող հողամասերի անհատույց օգտագործման պայմանագրերը միակողմանի լուծվել են և ՀԿ-ի անվամբ Կադաստրի կոմիտեում գրանցված անհատույց օգտագործման իրավունքները դադարեցվել են:
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01