Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները եւ մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջարկներ ասելով պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը մեր առաջարկներով: Փաստաթուղթը փոխանցել ենք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներինՄենք նախագծի վրա աշխատում ենք հետեւյալ տրամաբանությամբ. Ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել: Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար Մենք հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել:
Մեր տեսլականը հետեւյալն է. փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որչը կբացառի տեւական եւ կայուն խաղաղության խաթարման որեւէ սցենար: Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է վերակերպվի պատերազմի արդեն խաղաղությանպայմանագրի հիման վրա, սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաեւ այսպիսի սցենար, այլ ընդհակառակը, իսկապես նշանակի տեւական խաղաղություն: Կրկին արտահայտում եմ խաղաղության հաստատման այնպիսի պայմանագիրը, որը տեւական եւ կայուն խաղաղության երաշխիք կդառնա: Ահա այսպիսի պայմանագիրը օր առաջ ստորագրելու մեր կառավարության եւ անձամբ իմ հանձնառությունը: Ես պատրաստ եմ վերցնել եւ կրել այդպիսի պատասխանատվություն»,-հայտարարեց վարչապետը:
14:09
13:24
13:05
12:46
12:25
12:07
11:16
10:46
10:22
10:02
17:53
17:36
17:18
17:03
16:46
16:23
16:09
14:15
14:04
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45