Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 16-ի նիստում որոշեց Հայաստանում ճանապարհների հիմնանորոգման եւ կառուցման համար հատկացնել 17,4 մլրդ դրամ, որից 16,6 մլրդ դրամը շինարարության համար է:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով փաթեթը՝ նշեց. «Այս նախագծերից 13-ի շինարարությունն սկսվել է նախորդ տարի, դրանցից 10-ը առաջիկա ամիսներին կավարտվեն, մյուս երեքը տարվա ընթացքում կավարտենք: 6 նախագիծ ունենք, որոնց մրցույթներն արել ենք, շինարարության մեկնարկն է տրվում եւ ունենք 24 նախագծեր, որոնցից 21-ի շինարարության մեկնարկը կտանք այս տարի, իսկ երեքը՝ հաջորդ տարի: Այս փաթեթով հիմնանորոգվող եւ կառուցվող ճանապարհների երկարությունը 89,6 կմ է, իսկ պատվիրվող նախագծերը՝ 168 կմ: Այդ բոլորի համար նախատեսվում է հատկացնել 17,74 մլրդ դրամ, որից միայն 16,626-ը՝ շինարարության համար, 173 միլիոնը՝ տեխնիկական հսկողության, 162 միլիոնը՝ հեղինակային հսկողության, և 79 մլն դրամ՝ նախագծային փաստաթղթերի համար»:
Սանոսյանն ընդգծեց, որ բոլոր պայմանները ստեղծված են, եւ եթե շինարարները պատշաճ աշխատեն, բավական լավ շինարարական տարի կունենանք:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավանդույթի համաձայն մանրամասն թվարկեց, թե որ ճանապարհների մասին է խոսքը: Նրա խոսքով, մասնավորապես կհիմնանորոգվի Երևան-Մեղրի ճանապարհի Սուրենավան-Երասխ 12,2 կմ-անոց հատվածը:
Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, նախատեսվում է 2023 թվականին ավարտին հասցնել դրանք: Վարչապետը նշեց, որ Քաջարանից Մեղրի ճանապարհի հատվածի շինարարության աշխատանքներն ավարտական փուլում են:
Նախատեսվում է այս տարի ավարտել Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի Իծաքար-Գանձաքար 34 կմ-անոց հատվածը:
«9 կմ-ն արդեն արված է, մնացածը կավարտենք»,- ասաց Գնել Սանոսյանը:
«2023-ին կմեկնարկենք հետևյալ տրանսպորտային օբյեկտները՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Լոռու մարզի Ջրաշենի հատվածում՝ կամուրջ, հաջորդը՝ Գեղարքունիքի մարզում Երևան-Իջևան ավտոճանապարհից դեպի Սևանի թերակղզի տանող 1,1 կմ հատվածում փլուզված հողային պաստառի վերականգնում»,- ասաց վարչապետը:
Նա նաև նշեց, որ նախատեսվում է Ստեփանավանի Պուշկինո, Ծովագյուղի թունելը և Սպիտակի թունելը բերել ժամանակակից տեսքի:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01