ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը փետրվարի 15-ին ողջունել է Դամասկոսի համաձայնությունը՝ բացելու երկու լրացուցիչ անցակետեր՝ Սիրիայի կառավարության կողմից չվերահսկվող տարածքներ մարդասիրական օգնություն հասցնելու համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
Գուտերեշը հեռախոսով բանակցություններ Է վարել Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադի հետ։
«Քննարկվել է Սիրիայի հյուսիսում գտնվող «Բաբ էս-Սալամ» և «Էր-Ռայի» անցակետերով տուժած բնակչության համար մարդասիրական բեռների առաքման հարցը», - ասված է Արաբական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որը մեջբերում է SANA գործակալությունը։
Ըստ հայտարարության՝ Գուտերեշը նախարարին տեղեկացրել է «ՄԱԿ-ի կողմից ձեռնարկված միջոցների մասին՝ տարերքի հարվածից տուժած սիրիացիներին աջակցելու համար անհրաժեշտ ֆինանսավորում հավաքագրելու նպատակով»։
Իր հերթին Միքդադը երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «Սիրիայի պետությանն աջակցելու անձնական ջանքերի համար և հաստատել կառավարության ձգտումն՝ օգնելու տուժածներին երկրի ամբողջ տարածքում»։
«Երկրաշարժն ավելի ավերիչ հետևանքներ ունեցավ այն պատճառով, որ այն տեղի ունեցավ ահաբեկչության դեմ 12 տարվա պատերազմից և ավազակային կազմավորումների քայքայիչ գործողություններից հետո», - ասել է Միքդադը։
Բացի դրանից, նրա խոսքով՝ վերակառուցման գործընթացին և տնտեսական ներուժի վերականգնմանը խոչընդոտել են Արևմուտքի միակողմանի հարկադրական պատժամիջոցները։ Փետրվարի 14-ին Գուտերեշը հայտարարել Էր ՄԱԿ-ի՝ 397 միլիոն դոլարի մարդասիրական հայտի մասին՝ եռամսյա ժամանակամիջոցում երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով Սիրիային օգնության համար:
Նա հիշեցրել Է, որ փետրվարի 9-ին ՄԱԿ-ի կողմից ստեղծված Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի միջոցով համաշխարհային կազմակերպությունն արդեն 50 մլն դոլար է հատկացրել այդ նպատակների համար:
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47