Փետրվարի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Վարդանանց տոնը: Այս առիթով, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ: Իր քարոզում Վարդան Սրբազանն անդրադարձել է Սուրբ Վարդանանց տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Ավարայրի ճակատամարտը մեր ազգի լինելիության պայքարն էր: Վարդանանց պատերազմը հավատքի ընտրության պատերազմն էր. ընտրեցինք հավատքի ճամփան և այդ հավատքը մեզ միշտ օգնեց: Բազմաթիվ անգամներ մեզ չարչարեցին, Գողգոթայի ճամփով տարբեր փորձությունների ենթարկեցին, մեզ խաչեցին, սակայն հավիտենական կյանքի զորագլուխ Քրիստոսին ընտրելով՝ մենք հաղթեցինք, հառնեցինք, վերստին կյանքի կոչվեցինք, պայքարելու մեր ոգին նորոգեցինք և դարձյալ կանգնեցինք չարի կողմից եկող փորձությունների առջև»։ Սրբազան Հայրն ընդգծել է, որ այսօր էլ անցնում ենք փորձությունների ճանապարհով և այսօր էլ Վարդանանց պատերազմի ոգեշնչող պատգամը հնչում է մեր ականջներին՝ հիշեցնելով հանուն հավատքի կատարած մեր ընտրությունը: Վարդան եպիսկոպոսը հորդորեց հավատացյալներին ընտրել հավատքի նորոգությունը և ընթանալ Վարդանանց նահատակների զորավոր պատգամի ճանապարհով։ Սրբազան Հայրը նաև միաբանության և ներկա հավատացյալ ողջ ժողովրդի անունից շնորհավորել է Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ: Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվել է Հայրապետական մաղթանք: Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղոթք են բարձրացրել առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության, շենացման և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության ու արգասաբեր հովվապետության համար:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32