Այժմ ժամանակն է վավերացնելու եւ՛ Ֆինլանդիայի, եւ՛ Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Միաժամանակ Սթոլթենբերգը նշել է, որ լիովին ընդունում է «անվտանգության վերաբերյալ Թուրքիայի հիմնավորված մտահոգությունները»։ «Ես լիովին ընդունում եմ, որ Թուրքիան հիմնավորված մտահոգություններ ունի անվտանգության հետ կապված, ոչ մի երկիր չի ենթարկվել ավելի շատ ահաբեկչությունների, քան Թուրքիան», - ասել է նա՝ հավելելով, որ երկու հյուսիսային պետությունների անդամակցությունը «իրականում կամրապնդի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մեր հնարավորությունները»: Նա նաեւ «ամոթալի» է անվանել վերջերս Ստոկհոլմում Ղուրանի այրումը։ Չավուշղլուն իր հերթին կոչ է արել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ կապված Թուրքիայի խնդիրները լուծել «ոչ միայն թղթի վրա, այլ նաեւ գործնականում»։ «Ինչպես Շվեդիան թույլ չի տալիս ԴԱԻՇ/ԻՊ-ի քարոզչությունը, նույն կերպ նրանք չպետք է թույլ տան ՔԱԿ ահաբեկչական խմբավորումը քարոզչությունը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այժմ Թուրքիայում է։ Որպես այցի նպատակ է նշվել երկրում տեղի ունեցած երկրաշարժերի կապակցությամբ համերաշխության արտահայտումը։
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
16:03
15:54
15:03
14:44
14:12
13:02
12:43
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16