Միանվագ գործողությունը չի նշանակում սահմանի բացում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջին օրերին Մարգարայի կարմջով 2 անգամ Հայաստանից մարդասիրական օգնություն է ուղեւորվել դեպի Թուրքիա եւ վերադարձել: Նրա խոսքով, Հայաստանի նպատակը ոչ թե 1-2 առիթով Թուրքիայի հետ ունեցած անցակետերի բացումն է, այլ սահմանի լիակատար բացումը.
«Այդ առումով ուրախությունը մի քիչ ժամանակավրեպ է: Մյուս կողմից սահմանի բացումն իր հետ բերում է մի շարք կարեւորագույն հարցեր, որոնց պատասխանը մենք նույնպես չունենք: Մեզ ներկայացվում է, որ սահմանների բացումը մեր համարյա բոլոր խնդիրների լուծման լավագույն տարբերակն է: Ես կարծում եմ հակառակը, սահմանների բացումը, եթե հայկական կողմը դրան չի պատրաստվում, որոշակի քայլերի չի գնում, ավելացնում է այն անվտանգային մարտհրավերների թիվը, որոնք ունենք այսօր մեր առջեւ: Այդ առումով որեւէ տեղեկություն, թե հայկական կողմն ինչ է պատրաստվում անել սահմաններկի բացման դեպքում՝ ապահովելու հավասար տնտեսական հնարավորություններ մեր գործարարների համար: Սահմանների բացման խնդիրը հիմնականում ներկայացվում է այն կտրվածքով, որ դա թույլ է տալու թուրքական էժան ապրանքը բերել Հայաստան, իսկ հայկական ապրանքը արտահանել Արեւմուտք: Հարց է առաջանում. Իսկ հայ գործարարներն իրավունք ստանալո՞ւ են աշխատել Թուրքիայի տարածքում: Արդյոք թուրքական կողմի հետ կա՞ պայմանավորվածություն, որ դրա համար կստեղծվեն համապատասխան օրենսդրական եւ մի շարք այլ կարգավորումներ: Դա բավական լուրջ գործընթաց եւ եւ այն հնարավոր չէ կարգավորել միայն մեկ դեպքով»,-ընդգծեց Միրզոյանը: Դրանից բացի, ըստ նրա, պետք է հասկանալ, թե ՀՀ իշխանություններն ինչ ակնկալիքներ ունեն սահմանի բացումից, որն է դրա տնտեսական էֆեկտը, արդյոք Հայաստանի տնտեսությունն ի վիճակի է օգտվել այդ հնարավորությունից. «Դրան գումարվում են անվտանգային գործոնները, որոնց մասին որեւէ տեղ որեւէ բացատրություն չեմ տեսել»:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44