Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 3-ին կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը: Նրա խոսքով՝ սա Շոլցի առաջին այցն է Սպիտակ տուն Ուկրաինայում հակամարտության սկսվելուց ի վեր։ «Կանցլերի այցը հնարավորություն է հաստատելու Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակից Գերմանիայի միջեւ բարեկամության խորը կապերը»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ հանդիպմանը Բայդենը եւ Շոլցը կքննարկեն Ուկրաինային աջակցելու ընթացիկ ջանքերը, պատժամիջոցների եւ արտահանման վերահսկողության միջոցով Ռուսաստանի վրա ծախսերի կիրառումը, ինչպես նաեւ անդրատլանտյան անվտանգության ամրապնդումը: Նրանք նաեւ կքննարկեն տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության մի շարք հարցերի շուրջ համագործակցության շարունակումը, ներառյալ Չինաստանի կողմից ստեղծված ընդհանուր մարտահրավերների շուրջ համատեղ աշխատանքը եւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեր համագործակցությունը, ասել է Ժան Պիեռը: Շոլցը պետք է հանդիպի փոխնախագահ Քամալա Հարիսի հետ այս շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովում: Ակնկալվում է, որ Շոլցը եւ Բայդենը կանդրադառնան նաեւ Գերմանիայի եւ եվրոպական այլ երկրների միջեւ ԱՄՆ-ի հետ շարունակվող վեճին՝ կապված միլիարդավոր դոլարների հարկային արտոնությունների հետ, որոնք անցյալ տարի ընդունված ԱՄՆ-ի գնաճի նվազեցման մասին օրենքի մաս են կազմում: Առեւտրային հարցերը, ի վերջո, լուծվում են Բրյուսելի կողմից Եվրամիության անդամների անունից, եւ երկու կողմերի պաշտոնատար անձանց մասնակցությամբ աշխատանքային խումբը շարունակում է պարբերաբար հանդիպել այս հարցի շուրջ: Շոլցն անցյալ շաբաթ հայտարարել է, որ ցանկանում է ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունների հետագա խորացում՝ միաժամանակ հայտարարելով, որ Վաշինգտոնը պետք է հրաժարվի այն կանոններից, որոնք եվրոպական ընկերություններին անբարենպաստ դրության մեջ են դնում՝ համեմատած, օրինակ, Կանադայից եւ Մեքսիկայից ընկերությունների հետ:
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47