ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Մյունխենում տեղի ունեցած հանդիպում-քննարկումների աչք ծակող հանգամանքներից մեկն այն էր, թե ինչքան ներդաշնակ էին Ալիևի ու Փաշինյանի ձևակերպումները: Ե´վ Հայաստանից, և´ Ադրբեջանից հայտարարում են, որ ՀՀ-ն պետք է դուրս գա Արցախի հարցով բանակցություններից և թեման տեղափոխվի Ադրբեջանի ու Արցախի երկկողմ ձևաչափ: Ե´վ Հայաստանի և´ Ադրբեջանի ղեկավարները կարծում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցեն միայն 2 երկրներին վերաբերվող խնդիրների շուրջ, Արցախի հարցը դրանում տեղ չունի: Այս ծանր իրավիճակներում Արցախին Ադրբեջանի հետ դեմ-դիմաց` միայնակ թողնելը, հավասարազոր է Արցախի կլանմանը կամ ադրբեջանացմանը հանձնել: Արցախի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի մոտեցումները ևս բավականին մոտ են` «Լեռնային Ղարաբաղի հայեր» և «Ղարաբաղի հայություն»: Ճիշտ է` Ադրբեջանն առարկում է նաև «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպմանը, սակայն նրա համար դա ոչ թե բովանդակային, գաղափարական խնդիր է, այլ պարզապես չի արտահայտում Ադրբեջանի վարչատարածքային բաժանման մասին օրենքը: Ե´վ Ադրբեջանի և´ ՀՀ իշխանությունները Արցախի խնդիրը դիտարկում են ոչ թե կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի իրացման կամ դրա միջազգային ճանաչման շրջանակներում, այլ «Արցախում ապրող հայերի իրավունքների ու ազատությունների շրջանակներում»: Սա քարտ-բլանշ է Ադրբեջանի ձեռքերում հայտարարելու, որ պատրաստ է ապահովելու Արցախում ապրող հայերի ազատություններն ու իրավունքները ճիշտ այնպես, ինչպես իր մնացած շրջաններում և խնդիրը համարել ավարտված: Արցախին վերաբերող առանցքային խնդիրների հարցում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումները համահունչ էին, որոշակիորեն տարբերվում էին փաթեթավորման հարցերը: ՀՀ իշխանության դիրքորոշումն ակնհայտ է` ՀՀ-ին ամբողջությամբ դուրս բերել Արցախի հարցով բանակցություններից, ըստ էության, ընդունել ադրբեջանական գաղափարական առաջնահերթությունները, իսկ մնացած արդեն ժամանակի ու տեխնիկայի խնդիր է: Փաշինյանական իշխանության հիմնական մտահոգությունը հայ հանրությանը համոզելն է, որ Արցախը ոչ թե ինքն է հանձնում, այլ մյուսները»: «Մյուսների տակ» արդեն կարևոր չէ, թե ովքեր են` «պադստավկա» լինող արցախցինե՞րը, Ռուսաստա՞նը, թե՞ հավաքական արևմուտքը»։
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47