Կիրակի օրը Նոր Զելանդիայում «Գաբրիել» ցիկլոնի զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը եւ հավելում, որ հազարավոր մարդիկ անհետ կորած են համարվում։ Փետրվարի 12-ին ցիկլոնը հարվածել է կղզու ամենահյուսիսային շրջանին եւ շրջել է արեւելյան ափում՝ առաջացնելով համատարած ավերածություններ: Վարչապետ Քրիս Հիփքինսը «Գաբրիել»-ն անվանել է այս դարում Նոր Զելանդիայի ամենամեծ բնական աղետը։ Հիփքինսը մայրաքաղաք Վելինգտոնում լրագրողներին ասել է, որ հնարավոր է ավելի շատ զոհեր լինեն, քանի որ 6,431 մարդ դեռեւս անհետ կորած է համարվում, իսկ 3,216-ը՝ ապահով է: Մատակարարման շղթաները խաթարվել են՝ առաջացնելով ապրանքների տեղաշարժի հետ կապված խնդիրներ, զգալի քանակությամբ բերք է ոչնչացվել եւ 28 հազար տուն դեռեւս հոսանքազրկված է, նշել է նա։ «Ավերածությունների ու կորստի իրական չափերն օրեցօր ավելի պարզ են դառնում», - ասել է վարչապետը։ Առաջիկա օրերին Ֆիջիից թիմ կմեկնի Նոր Զելանդիա՝ աջակցելու վերակառուցմանը, հայտնել է Հիփքինսը՝ հավելելով, որ դա մինչ այժմ ստացված 12 միջազգային օգնության առաջարկներից մեկն է: Ավստրալիայից շտապ օգնության քսանյոթ աշխատակիցներ օգնություն են ցուցաբերում: Արտակարգ իրավիճակների ծառայությունները եւ զինվորականները ուղղաթիռներից կենսական պաշարներ են առաքում այն համայնքներին, որոնք արգելափակված են այն բանից հետո, երբ ցիկլոնը քշել տարել է ֆերմաները, կամուրջները, անասունները եւ հեղեղված տները:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01