Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը շաբաթ օրը հայտարարել է, որ չի առաջադրվելու պատգամավոր Ադամ Շիֆի աթոռի համար, փոխարենը կենտրոնանալու է անօթեւանների խնդիրների եւ քաղաքապետարանի բարեփոխումների վրա, հայտնում է LA Times-ը: Ամերիկահայ Կրեկորյանը ասել է, որ Ադամ Շիֆի շրջանը, որը ձգվում է Լոս Անջելեսի ազգային անտառից հարավ մինչեւ Էխո պարկ եւ արեւմուտքից մինչեւ Արեւմտյան Հոլիվուդ, «ամերիկյան հայ համայնքի համար երկրի ամենակարեւոր կոնգրեսական շրջանն է»: «Եվ իմ ձայնը, որպես այս համայնքի ղեկավար, այս պահին հատկապես բովանդակալից կլիներ Վաշինգտոնում», - ասել է նա․ «Բայց հանգամանքները ինձ վրա ցմահ պատասխանատվություն են դրել՝ ծառայելու որպես Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ արտասովոր փորձարկումների ժամանակ»: Շիֆն առաջադրվում է հաջորդ տարի կայանալիք ընտրություններում՝ փոխարինելու ԱՄՆ սենատոր Դիանա Ֆայնշտեյնին: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Կրեկորյանը դիտարկում էր մրցապայքարին իր մասնակցության հարցը, որին, ի եպ, մասնակցում են մի շարք հայտնի թեկնածուներ: Կրեկորյանն ասել է, որ ինքը կշարունակի աշխատել քաղաքապետ Կարեն Բասսի եւ նրա գործընկերների հետ՝ անօթեւանների խնդրի, կլիմայի փոփոխության եւ քաղաքային իշխանության նկատմամբ վստահությունը վերականգնելու ռազմավարությունների շուրջ: «Ես մտադիր եմ այդ բարեփոխումները հաջող ավարտի հասցնել», - եզրափակել է նա։ Կոնգրեսի ընտրապայքարին մասնակցելու մասին Կրեկորյանի որոշումը կանդրադառնա ամբողջ քաղաքապետարանի վրա՝ սկիզբ դնելով խորհրդի բարձրագույն ղեկավար պաշտոնի համար մրցակցության նոր փուլին: Կրեկորյանը նախագահի պաշտոնը ստանձնել է հոկտեմբերին՝ անցյալ տարվա աուդիո արտահոսքի սկանդալի հետեւանքով, որը հանգեցրե է Խորհրդի նախկին նախագահ Նուրի Մարտինեսի հրաժարականին:
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47